Saturday, August 16, 2014

Բաց մեզ Տեր

Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ:



Կատարում է Տ. Աղան աբեղա Երնջակյանը:

Տօնեմք - Արտակ սրկ Ղևոնդյան

Տօնեմք զՔո Յարութիւնդ:


Կատարում է Արտակ սարկավագ Ղևոնդյանը:

Saturday, May 24, 2014

Սուրբ Աստված-հարության

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:



Երեքսրբյան
Կատարում է Վոլոդյա սարկավագ Նաջարյանը

Thursday, March 13, 2014

Ընկալ քաղցրութեամբ

Սուրբ Գրիգոր Նարեկացու <Մատյան Ողբերգության> երկի ԺԲ գլխից մի հատված է, որ երգվում է Հանգստյան ժամերգության ժամանակ /Հանգստյան ժամերգությունը Հայ Եկեղեցու 9 ժամերգություններից վերջինն է, որ կատարվում է ուշ գիշերին/:
)
Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ.
Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս.
մատիր գթութեամբ առ պատկառեալս դիմօք.
փարատեա, ամենապարգեւ, զամօթական տխրութիւնս.
բարձ յինէն, ողորմած, զանբերելի ծանրութիւնս.
անջրպետեա, հնարաւոր, զմահացու կրթութիւնս.
աւարեա, միշտ յաղթող, զխաբողին հաճութիւնս.
բացադրեա, վերնային, զմոլելոյն մառախուղ.
կնքեա, կեցուցիչ, զկորուսչին ընթացմունս.
ցրուեա, ծածկատես, զըմբռնողին չար գտմունս.
խորտակեա, անքնին, զմարտողին դիմեցմունս:
Տեառնագրեա քո անուամբդ զլուսանցոյց երդ յարկիս.
պարփակեա քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս.
գծագրեա քո արեամբդ զմուտ սեմոց սենեկիս.
կերպացո զքո նշանդ ի հետս ելից մաղթողիս.
ամրացո քո աջովդ զհանգստեանս խշտի.
մաքրեսցես ի հաղբից զծածկարան անկողնոյս.
պահեսցես քո կամօքդ զտառապեալ անձն ոգւոյս.
անխարդախ արասցես զքո շնորհեալ շունչ մարմնոյս.
կացուսցես շրջափակ զպար զօրուդ երկնայնոյ.
կարգեսցես ի դիմի ընդդէմ դիւացն դասու:
Տուր հանգիստ բերկրութեան մահահանգոյնս նիրհման ի խորութեան գիշերիս,
բարեխօսութեամբ հայցուածոց սրբուհւոյ Աստուածածնիդ՝ եւ ամենայն ընտրելոց:
Ամփոփեալ պարուրեա զպատուհան տեսութեանց զգայարանացս իմաստից,
անզարհուրելի զետեղմամբ ի ծփական խռովութեանց,
կենցաղական զբաղմանց, անրջական երազոց, խօլականաց ցնորից,
յիշատակաւ քո յուսոյդ անվնասելի պաշտպանեալ:
Եւ սթափեալ վերստին ի ննջմանէ ծանրութեան ամենազգաստ արթնութեամբ,
հոգենորոգ զուարթութեամբ ի քեզ արձանացեալ,
զայս ձայն մաղթանաց` բուրմամբ հաւատոց քեզ ամենօրհնեալ թագաւոր փառաց անճառից,
փառաբանողաց երկնագումար խմբից երգակցեալ յերկինս առաքել:
Զի դու փառաւորեալ ես յամենայն արարածոց յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Տեր ողորմեա

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:
)
Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, որը կատարվել է բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (18-րդ դար) այն հավելել է Սուրբ Պատարագի մեջ: