Thursday, March 13, 2014

Ընկալ քաղցրութեամբ

Սուրբ Գրիգոր Նարեկացու <Մատյան Ողբերգության> երկի ԺԲ գլխից մի հատված է, որ երգվում է Հանգստյան ժամերգության ժամանակ /Հանգստյան ժամերգությունը Հայ Եկեղեցու 9 ժամերգություններից վերջինն է, որ կատարվում է ուշ գիշերին/:
)
Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ.
Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս.
մատիր գթութեամբ առ պատկառեալս դիմօք.
փարատեա, ամենապարգեւ, զամօթական տխրութիւնս.
բարձ յինէն, ողորմած, զանբերելի ծանրութիւնս.
անջրպետեա, հնարաւոր, զմահացու կրթութիւնս.
աւարեա, միշտ յաղթող, զխաբողին հաճութիւնս.
բացադրեա, վերնային, զմոլելոյն մառախուղ.
կնքեա, կեցուցիչ, զկորուսչին ընթացմունս.
ցրուեա, ծածկատես, զըմբռնողին չար գտմունս.
խորտակեա, անքնին, զմարտողին դիմեցմունս:
Տեառնագրեա քո անուամբդ զլուսանցոյց երդ յարկիս.
պարփակեա քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս.
գծագրեա քո արեամբդ զմուտ սեմոց սենեկիս.
կերպացո զքո նշանդ ի հետս ելից մաղթողիս.
ամրացո քո աջովդ զհանգստեանս խշտի.
մաքրեսցես ի հաղբից զծածկարան անկողնոյս.
պահեսցես քո կամօքդ զտառապեալ անձն ոգւոյս.
անխարդախ արասցես զքո շնորհեալ շունչ մարմնոյս.
կացուսցես շրջափակ զպար զօրուդ երկնայնոյ.
կարգեսցես ի դիմի ընդդէմ դիւացն դասու:
Տուր հանգիստ բերկրութեան մահահանգոյնս նիրհման ի խորութեան գիշերիս,
բարեխօսութեամբ հայցուածոց սրբուհւոյ Աստուածածնիդ՝ եւ ամենայն ընտրելոց:
Ամփոփեալ պարուրեա զպատուհան տեսութեանց զգայարանացս իմաստից,
անզարհուրելի զետեղմամբ ի ծփական խռովութեանց,
կենցաղական զբաղմանց, անրջական երազոց, խօլականաց ցնորից,
յիշատակաւ քո յուսոյդ անվնասելի պաշտպանեալ:
Եւ սթափեալ վերստին ի ննջմանէ ծանրութեան ամենազգաստ արթնութեամբ,
հոգենորոգ զուարթութեամբ ի քեզ արձանացեալ,
զայս ձայն մաղթանաց` բուրմամբ հաւատոց քեզ ամենօրհնեալ թագաւոր փառաց անճառից,
փառաբանողաց երկնագումար խմբից երգակցեալ յերկինս առաքել:
Զի դու փառաւորեալ ես յամենայն արարածոց յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Տեր ողորմեա

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:
)
Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, որը կատարվել է բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (18-րդ դար) այն հավելել է Սուրբ Պատարագի մեջ:

Նայեաց սիրով

Նայեաց սիրով, Հա'յրդ գթած, ի քո ստեղծեալ գործս ձեռաց
եւ զբանակս հրեշտակաց տո'ւր պահապան մեզ տկարաց.
փրկեա' զանձինս ի փորձանաց, ի խաւարի շրջող դիւաց.
զի ի տուընջեան եւ գիշերի տացուք քեզ փառս անլռելի:

Էին անեղ, անսկզբան ծնունդ անճառ Որդի եւ Բան,
որ արարեր զտիւ գործոյ եւ զգիշեր ի հանգիստ քնոյ,
տո'ւր ի ննջել աչաց մարմնոյ, արթուն լինել մեզ ըստ հոգւոյ.
զի ի տուընջեան եւ գիշերի տացուք քեզ փառս անլռելի:

)

Խաղաղական ժամերգության երկրորդ երգն է:
Հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսն է:
Երգի ծայրակապն է <<ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ>>:

Շնորհեա մեզ Տէր

Շնորհեա' մեզ, Տէ'ր, ի գիշերի զերկնային զխաղաղութիւն քո եւ պահեա' զմեզ ի պատրանաց թշնամւոյն ամենայաղթ զօրութեամբ սուրբ խաչի քոյ:Տէ'ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ գիշերի առաջի քոյ:Մտցեն աղօթք իմ առաջի քոյ, Տէ'ր, խոնարհեսցի ունկն քո ի խնդրուածս իմ:Եկեսցէ առ մեզ, Տէ'ր, պահապան ի քէն եւ պահեսցէ զմեզ յամենայն ժամ:Առաքեա' ի մեզ, Տէ'ր, զզօրութիւն սրբոյ խաչին, որ պահեսցէ զմեզ յամենայն ժամ:Արժանի' արա, Տէ'ր, զերեկս զայս խաղաղութեամբ եւ առանց փորձութեան անցո' զմեօք:Արժանաւորեա', Տէ'ր, զգիշերս զայս խաղաղութեամբ եւ առանց մեղաց պահելով զմեզ:Ընդ մեզ Տէր Աստուած, գիտասջի'ք, հեթանո'սք, եւ պարտեցարուք, զի Աստուած ընդ մեզ է:Եւ լուարո'ւք զայս ի ծագաց մինչեւ ի ծագս երկրի, զի:Եւ հզօրացեալքդ պարտեցարուք, զի:
Եւ զի թէպէտեւ դարձեալ զօրանայք, դարձեալ ի պարտութիւն մատնեսջիք, զի:Եւ զխորհուրդն, զոր խորհիք, խափանէ Տէր, զի:Եւ զբանն, զոր խօսիք, մի' մնասցէ առ ձեզ, զի:Եւ քանզի յերկիւղէ ձերմէ մեք ո'չ երկիցուք եւ ո'չ խռովիցուք, զի:Եւ զՏէր Աստուած մեր փառաւոր արասցուք, եւ նա եղիցի մեզ յերկիւղ, զի:Եւ յուսացեալ եղիցուք մեք ի նա, եւ նա եղիցի մեզ ի սրբութիւն, զի:Եւ յուսացեալ եղիցուք մեք ի նա, եւ նա եղիցի մեզ ի փրկութիւն, զի:
Եւ ահաւասիկ ես եւ մանկունք իմ, զոր ետ ինձ Աստուած, զի:Եւ ժողովուրդ, որ նստէր ի խաւարի, ետես զլոյս մեծ զի:Եւ որ բնակեալդ էք ի խաւարի եւ ի ստուերս մահու, լոյս ծագեսցի առ ձեզ, զի:Եւ քանզի մանուկ ծնաւ, Որդի եւ տուաւ մեզ, զի:Եւ որոյ իշխանութիւն իւր ի վերայ ուսոց իւրոց, զի:Եւ որ կոչի անուն նորա մեծի խորհրդոյ հրեշտակ, զի:Եւ սքանչելի խորհրդակից, զի:Եւ Աստուած հզօր իշխան, զի:Եւ իշխան խաղաղութեան, Հայր հանդերձելոյ յաւիտենին Տէր Աստուած ընդ մեզ է:Եւ փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
)
Երգվում է Խաղաղական ժամերգության ժամանակ, որ հիմնականում կատարվում է Մեծ Պահքի ընթացքում /վանքերում կատարվում է ամեն օր/: Երգի հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսն է: