Thursday, December 26, 2013

Փառք քեզ Տէր Աստուած մեր. Անդրանիկ սրկ. Հովհաննիսյան

Փառք քեզ, Տէր Աստուած մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ
խաղաղութեամբ անցուցանել:
Մարդասէր Աստուած զառաջակայ գիշերս,որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց
փրկեա, ի չարեաց ազատեա, եւ ի գործս բարիս առաջնորդեա:
Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի արա զամենայն
հաւատացեալս անուանդ քում սրբոյ եւ պահեա ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, տուր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բարձ
զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս:
Ողորմեա հարց եւ եղբարց մերոց կենդանեաց եւ հանգուցելոց:
Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ
այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ:
Տէր Աստուած, օգնեա թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից,
զօրաց եւ զաւակաց նոցին պահելով ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ ե
անխռով ի կամս ողորմութեան քոյ:
Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ
թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ:
Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:
Երգում է Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը: Օրվա վերջին` Հանգստյան ժամերգության փակման մաղթանքն է, որ երգվում է երիցագույն հոգևորականի կողմից:

Tuesday, December 24, 2013

Խորեն Պալյան «Ընդ երկնային»

Ընդ երկնային հոգեղինաց դասքն
այսօր տօնեմք զյիշատակ սրբոյն Ստեփաննոսի.
բարեբանելով զքեզ Տէր Աստուած հարցն մերոց:



Սուրբ Ստեփանոս Նախավկա Սարկավագին նվիրված կանոնի «Հարց» շարականն է:
Կատարում է Խորեն Պալյանը:

Monday, December 16, 2013

Ամէն. Հայր Սուրբ

Ամէն. Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ.
Օրհնութիւն Հաւր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն



Կատարում են
Արտակ սարկավագ Ղևոնդյանը, Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը և Հրայր սարկավագ Հակոբյանը:

Monday, December 9, 2013

Սուրբ Պատարագ

Մաս Առաջին Մաս Երկրորդ Մաս Երրորդ Մաս Չորրորդ Մաս Հինգերորդ