Tuesday, January 31, 2012

Գովեա Երուսաղէմ զՏէր


Գովեա Երուսաղէմ զՏէր:
Յարեաւ Քրիստոս ի մեռելոցալէլուիա:
Եկայք ժողովուրդքերգեցէք Տեառնալէլուիա:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ
այժմ եւ միշտ եւ յավիտենս յաւիտենից ամէն:
Յարուցելոյն ի մեռելոց ալէլուիաոր զաշխարհս լուսաւորեացալէլուիա:

Կատարում է Գեղարդավանքի երգչախումբը
Հինանց (Զատկին հաջորդող 50 օրեր) շրջանին` մինչև Համբարձման տոնը, երգվում է որպես Ճաշու շարական:
Հեղինակը Սուրբ Ներսէս Շնորհալի հայրապետն է (1100 - 1173թթ.):

Monday, January 30, 2012

Անձինք նուիրեալք

Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի.
երկնաւոր նահատակք եւ կուսանք իմաստունք.
ի պարծանս ձեր բարձրացեալ տօնէ
մայր Սիովն դստերօքն իւրովք:

Բարբառք երկնաւորք լցին զերկիր,
քանզի հոտ անուշից բուրեցայք ի Քրիստոս,
ողջակէզք բանաւորք եւ զոհք փրկութեան
եւ որոջք անարատք ընծայեալք Աստուծոյ:

Գեղեցկութիւնք մարմնաւոր պայծառութեան ձերոյ
յիմարեցոյց զթագաւորն, եւ պակեան հեթանոսք.
ի գեղ սքանչելի աստուածատուր կուսանացն
տարփացեալ զուարթունքն ընդ մարդկան տօնեցին:

Դարձեալ վերստին արարչագործ զօրութիւն
եւ դարձեալ եդեմ աստուածատունկ զարդարի,
քանզի ծառն կենաց տնկեցաւ ի դրախտին`
բերելով մեզ պտուղ զերանելին Հռիփսիմէ:

Կատարում է Գեղարդավանքի երգչախումբը.
Հռիփսիմյանց  և Գայանյանց կույսերի տոների օրհնության շարականն է: Հեղինակը Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսն է (Է դար): Այն գրվել և առաջին անգամ երգվել է Սուրբ Հռիփսիմե վանքի օծման տոնակատարությունների ժամանակ: Հայ հոգևոր երգեցողության մեջ առաջին շարակապային (akrostikos) ստեղծագործությունն է, որի համար էլ հետագայում նույնատիպ երկերն սկսեցին անվանվել <<Անձինք>>:


    Այս տարի մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Արարատյան շաբաթն է: Հոգեգալստի տոնից մեկ շաբաթ հետո` Եղիա մարգարեի հիշատակության կիրակիին հաջորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Արարատյան շաբաթը: Ամբողջ շաբաթվա տոները բովանդակող իրադարձությունները տեղի են ունեցել Արարատյան դաշտ` որտեղից էլ ստացել է անվանումը: Հնում այս տոներին մասնակցելու համար բազմահազար ուխտավորներ են եկել Արարատյան դաշտ` Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերից:
    Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ.) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում։   Հրաշագեղ կույսն իր գեղեցկությամբ գերում է կայսերը, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան։ Չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, կույսերն իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդությունը վկայում է, որ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր՝ Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ։ Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այս մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը:
    Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ Հռիփսիմեին: Վերջինիս բերում են պալատ և նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել թագավորին: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Կույսերի նահատակության վայրերում Սբ. Գրիգոր Լուսավորիչը վկայարաններ է կառուցում, իսկ արդեն հետագայում վեր են հառնում Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները։
    Կույսերի նահատակությունը շրջադարձային է հայոց պատմության համար։ Նրանց նահատակությունից հետո Տրդատ թագավորը անբուժելի հիվանդանում է և Խոսրովիդուխտ քրոջը տրված տեսիլքով միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կարող էր նրան բժշկել: 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, ով դարձի է բերում և մկրտում Տրդատ թագավորին և ողջ արքունիքն ու ժողովրդին `Քրիստոսի լույսը տարածելով Հայոց աշխարհում։
    Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրություն և օծում ստանալուց հետո իր հետ Հայաստան է բերում և Աշտիշատի ու Բագավանի նորահաստատ եկեղեցիներում է ամփոփում Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինես եպիսկոպոսի մասունքները:
    Այնուհետև Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն կառուցվում է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը:
    Այսպիսով, Արարատյան շաբաթը բովանդակում և տոնախմբում է Հայոց Դարձի պատմությունը:
 
Մայիսի 27-ին` երկուշաբթի օրը Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնն է:
Վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Հռիփսիմյանց Մասունքները հանդիսավոր թափորով կտարվեն Սուրբ Հռիփսիմե վանք և կմատուցվի Սուբ Պատարագ:

Մայիսի 28-ին` երեքշաբթի օրը Սուրբ Գայիանյանց կույսերի տոնն է:
Վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Գայիանյանց Մասունքները հանդիսավոր թափորով կտարվեն Սուրբ Գայանե վանք և կմատուցվի Սուբ Պատարագ:

Մայիսի 30-ին` հինգշաբթի օրը Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինես եպիսկոպոսի նշխարների փոխադրության տոնն է:
Վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սրբազան Մասունքները հանդիսավոր թափորով կտարվեն Սուրբ Շողակաթ վանք և կմատուցվի Սուբ Պատարագ:

Հունիսի 1-ին` շաբաթ օրը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելքի` դուրս գալու տոնն է:
Վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մասունքները կտեղափոխվեն Խոր Վիրապի վանք և կմատուցվի Սուբ Պատարագ:

Հունիսի 2-ին` կիրակի Սուրբ Էջմիածնի տոնն է:

Էջ Միածինն ի Հօրէ

Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,
ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:
Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.
քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:

Առաջին տարբերակ


Երկրորդ տարբերակ


Սուրբ Էջմիածնի տոնի շարականն է:
Հեղինակը Սահակ Ձորափորեցի կաթողիկոսն է:
Երգվում է Սուրբ Էջմիածնի տոնին և Հայրապետական մաղթանքների ժամանակ:

Նորահրաշ

Նորահրաշ պսակաւոր. եւ զօրագլուխ առաքինեաց.
վառեցար զինու հոգւոյն արիաբար ընդդէմ մահու.
Վարդան քաջ նահատակ որ վանեցեր զթշնամին,
վարդագոյն արեամբդ քո պսակեցեր զեկեղեցի:

Երկնաւոր թագաւորին զինու յաղթեալ պատերազմին,
խոհական իմաստութեամբ խոհեմացեալ անճառապէս.
Խորէն խորհրդական եւ ծանուցեալ անուն բարի,
խաչելոյն վկայ եղեալ հեղմամբ արեան պսակեցաւ:

Րենական լուսով լցեալ արիացեալն քաջն Արտակ,
թաթաւեալ ի կարմրութիւն բոսորային բղխեալ աղբերն,
զփրկականն ըմպեալ զբաժակ եւ մկրտեալ արեամբն իւրով`
դասակցեալ ընդ անմարմնոցն` Երրորդութեանն երգել զփառս:

Սրբափայլ զգեստու պճնեալ ի յերկնաւոր հանդիսադրէն,
Երրորդութեամբն զօրացեալ` վանեալ զամուրս բանսարկուին
Հմայեակ` Հօր ընծայեալ Որդւոյ գոլով չարչարակից,
Հոգւովն յաղթեալ պատերազմին եւ չարասէր թագաւորին:



Երգի հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է:
Սուրբ Վարդանանց տոնի օրհնության շարականն է:
Վարդանանց հիշատակը տոնվում է Բուն Բարեկենդանին նախորդող հիգշաբթի օրը:
(Բուն Բարեկենդանը Զատկին նախորդող Մեծ Պահքի առաջին կիրակին է):

Նոր Ծաղիկ

Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն:
Երեւեալ լոյս յարութեան, աւետիս,
ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:
Յարեաւ Քրիստոս, աւետիս:

Երփնազարդ հոգւոցն տունկք կանաչացան կենդանութեամբ:
Երեւեալ լոյս յարութեան, աւետիս,
ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:
Յարեաւ Քրիստոս, աւետիս:

Րենական լուսոյ սաղարթք, ի հոգեւոր գարնան փթթեալք:
Երեւեալ լոյս յարութեան, աւետիս,
ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:
Յարեաւ Քրիստոս, աւետիս:


Կատարում է Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Տաղի հեղինակը Սուրբ Ներսես Շանորհալին է:
Երգվում է Սուրբ Պատարագի ընթացքում:

Առաւօտ լուսոյ

Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա:
Բղխումն ի Հօրէ, բղխեա ի հոգւոյս, բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտող զիս արա:
Դուռն ողորմութեան, դաւանողիս բաց, դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն, եղելոց խնամող, եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, օգնել. զարթո զթմրեալս, զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր:

Հեղինակը Սուրբ Ներսէս Շնորհալի հայրապետն է (1100 - 1173թթ.):
Երգվում է Սուրբ Պատարագ մատուցվող բոլոր Տերունի տոներին Գիշերային ժամերգության ժամանակ:

Գթա Տէր

Գթա, Տէր, ի հոգիս մեր ննջեցելոցն եւ յիշեա ողորմութեամբ.
քանզի գինք սուրբ արեան քո են.
ի յորժամ հրաշալի ձայնիւ փողոյն յառնեն մեռեալքն,
եւ կան առաջի ահաւոր քո բեմին:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:
Զլուսաւորեալքս ծննդեամբ սուրբ աւազանին մի բարկութեամբ խրատեր
եւ մի սրտմտութեամբդ քո յանդիմաներ,
ի յորժամ հրաշալի ձայնիւ փողոյն յառնեն մեռեալքն, եւ կան առաջի ահաւոր քո բեմին:

Հեղինակը Պետրոս Գետադարձ կաթողիկոսն է:
Երգվում է Հեգեհանգստյան արարողությունների ժամանակ:
Սույն տարբերակը մշակել է Ալեքսանդր Հարությունյանը:

Տէր ողորմեա, Հատված Պատարագից

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:

Եկմալյան տարբերակ:
Կատարում է Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախումբը:

Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, որը կատարվել է բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (18-րդ դար) այն հավելել է Սուրբ Պատարագի մեջ:

Օրհնեալ է Աստուած, Հատված Պատարագից. Կոմիտաս

Օրհնեալ է Աստուած:
Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում. Ալէլուիա:
Զմարմին իւր տայ մեզ կերակուր. եւ սուրբ զարիւն իւր ցօղէ ի մեզ. Ալէլուիա:
Մատի՛ք առ Տէր եւ առէ՛ք զլոյս. Ալէլուիա:
Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք զի քաղցր է Տէր. Ալէլուիա:
Օրհնեցէ՛ք զՏէր յերկինս. Ալէլուիա:
Օրհնեցէ՛ք զնա ի բարձունս. Ալէլուիա:
Օրհնեցէ՛ք զնա, ամենայն հրեշտակք նորա. Ալէլուիա:
Օրհնեցէ՛ք զնա, ամենայն զօրութիւնք նորա. Ալէլուիա:


Հատված Սուրբ Պատարագից:

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունիս հրաման տուաւ:
Եկեղեցիս մի անձն եղաւ, համբոյրս յօդ լրման տուաւ:
Թշնամութիւնն հեռացաւ, սէրն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտօնեայք բարձեալ զձայն, տուք օրհնութիւն ի մի բերան,
միասնական Աստուածութեանն որում սրովբէքն են սրբաբան.
շ
Երգվում է Սուրբ Պատարագի ընթացքում:
Պատարագի ժամանակ Սուրբ Հաղորդության միջոցով ներկա է հենց Ինքը` Հիսուս Քրիստոս, այդ իսկ պատճառով ներկաներն այս երգի ընթացքում միմյանց ողջույն են տալիս ասելով`
-Ողջոյն տուք միմեանց. Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ (Ողջույն տվեք միմյանց` Քրիստոս հայտնվեց մեր մեջ)
ի պատասխան` ողջույն ընդունողն ասում է`
-Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի (Օրհնյալ է Քրիստոսի հայտնությունը):

Անկանիմք. Գևորգ Զ Չորեքչյան

Անկանիմք առաջի քո Աստուածածին
եւ աղաչեմք զանարատ զկոյսդ:

Բարեխօսեա վասն անձանց մերոց.
եւ աղաչեա զՄիածին Որդին:


Երգվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցին` հունվարի 5-ին:

Sunday, January 29, 2012

Որդի Աստուծոյ, Հատված Կոմիտասյան պատարագից

Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւն,
հաց կենաց բաշխիս ի մեզ, հեղմամբ արեան քոյ սուրբ,
աղաչեմք զքեզ, ողորմեա արեամբ քո փրկեալ հօտի:

Երգվում է Սուրբ Պատարագին. ընծաների` հացի և գինու փոխակերպման ժամանակ:
(Սուրբ Պատարագին ընծայված հացը և գինին աղոթքներով փոխակերպվում, դառնում են Քրիստոսի Մարմին և Արյուն):

Մարմին տէրունական, հատված Կոմիտասյան պատարագից

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.
երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Հատված Սուրբ Պատարագից:
Երգվում է Սուրբ Պատարագի ընծաների` գինու և հացի վերաբերությունից առաջ:

Thursday, January 26, 2012

Ամէն. Հայր Սուրբ, Եկմալյան

Ամէն. Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ.
Օրհնութիւն Հաւր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն


Սուրբ Պատարագի մաս է կազմում:
Ունի մի քանի մշակումներ:

Ուր ես մայր իմ

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ.
Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ.
Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ.
Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ.
Ո'վ Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ.
Վա'յ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ.
Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ.
Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք, Ինձ հետ լացէք, ողբացէք:
Կատարում է Լուսինե Զաքարյանը:
Երգվում է Ավագ Ուրբաթ (Ավագ Հինգշաբթի երեկոյան) օրը` Խավարման կարգի ժամանակ:
(Սուրբ Զատկին նախորդող շաբաթվա բոլոր օրերն ունեն ԱՎԱԳ նախադրությունը):

Խորհուրդ խորին. հատված Սուրբ Պատարագից

Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ,
ի յառագաստն անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք, զդասս հրեղինաց:

Անճառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱդամ՝ պատկեր տիրական,
եւ նազելի փառօք զգեստաւորեցեր ի դրախտն Ադենի, տեղի բերկրանաց:

Չարչարանօք քո սուրբ Միածնիդ նորոգեցան արարածք ամենայն,
եւ վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի:

Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան:

Կոմիտասյան տարբերակ
Կատարում է <Նարեկ> արական երգչախումբը:

Երկրորդ տարբերակ
Կատարում է Վարուժան սրկ. Մարգարյանը:

Երգի հեղինակը Խաչատուր Տարոնացին է:
Այն երգվում է Սուրբ Պատարագի սկզբում:
Երկրորդ տարբերակը երգվում է Քահանայական ձեռնադրության ժամանակ, երբ նորաօծին քահանայական զգեստներ են հագցնում:

Հայր մեր

Հայր մեր, որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի,
զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր,
Եւ մի' տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ.
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս.
ամէն
Կոմիտասյան տարբերակ:
Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ:

Սիրտ իմ սասանի

Սիրտ իմ սասանի
սարսափ զիս ունի
վասն Յուդայի
Կատարում է Աննա Մայիլյանը:
Տաղի հեղինակը Մխիթար Այրիվանեցին է (13 դար), ոմանք վերագրում են Առաքել Սյունեցուն (15-16դդ.):
Այն երգվում է Ավագ Հինգշաբթի օրը` Ոտնլվայի կարգի ժամանակ:


Սիրտ իմ սասանի

Սիրտ իմ սասանի
սարսափ զիս ունի
Վասն Յուդայի:

Տաղի հեղինակը Մխիթար Այրիվանեցին է (13 դար), ոմանք վերագրում են Առաքել Սյունեցուն (15-16դդ.):
Այն երգվում է Ավագ Հինգշաբթի օրը` Ոտնլվայի կարգի ժամանակ:

Wednesday, January 25, 2012

Միայն Սուրբ. հատված Սուրբ Պատարագից

Միայն Սուրբ,
Միայն Տէր,
Յիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր. Ամէն

Կատարում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը:
Երգը Սուրբ Պատարագի մաս է կազմում և ունի երկու` Կոմիտասյան և Եկմալյան մշակում` ձայնեղանակ: