Sunday, April 14, 2013

Զորավոր աղոթք

Զորավոր աղոթք Սուրբ Եփրեմ Ասորու Զորավոր աղոթք: Սուրբ Եփրեմ Ասորին Տիեզերական Եկեղեցու Տասներկու Սուրբ Վարդապետներից մեկն է:

Sunday, April 7, 2013

Աստուածածին երկնային

Աստուածածին երկնային դուռն Աստուածային ձայնիւն ավետարանէր հրեշտակն. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ: Ի քերովբէս բազմեալ ընդ Հօր անապականաբար բնակիլ հաճեցաւ ի քում յորովայնի. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ: Որ բոցեղէն սրովբէիւք շրջափակեալ պահիւր, այսօր ի մեջ մարդկան ի գիրկս հողեղինի յայտնեալ. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ: ԳՁ ձայնեղանակի Մեծացուսցե շարական է, երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Sunday, March 31, 2013

Այսօր յարեաւ

Այսօր յարեաւ ի մեռելոց փեսայն անմահ եւ երկնաւոր. քեզ աւետիք խնդութեան հարսն ի յերկրէ եկեղեցի. օրհնեա ի ձայն ցնծութեան զԱստուած քո Սիօն: Այսօր անճառ լոյսն ի լուսոյ լուսաւորեաց զմանկունս քո. լուսաւորեա Երուսաղէմ. քանզի յարեաւ լոյս քո Քրիստոս. օրհնեա ի ձայն ցնծութեան զԱստուած քո Սիօն: Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ երրեակ լուսովն. եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան յարուցեալն ի մեռելոց. Քրիստոս օրհնեա ի ձայն ցնծու: Այսօր զատիկ մեր զենմամբ Քրիստոսի արասցուք տօն ցնծութեամբ նորոգեալքս ի հնութենէ մեղաց ասելով. Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Այսօր հրեշտակն լուսափայլ ի յերկնից իջեալ զարհուրեցոյց զպահապանսն. եւ սուրբ կանանցն քարոզէր ասելով. Քրիստոս: Սուրբ Հարության տոնի Օրհնության շարականն է:

Saturday, March 30, 2013

Օրհնեցէք,գովեցէք եւ բարձր արարէք զՆա յաւիտեան

Օրհնեցէք,գովեցէք եւ բարձր արարէք զՆա յաւիտեան: Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագներին Սուրբ Խորանից սարկավագներն ընթերցում են Դանիելի մարգարեության երրորդ գլուխը:

Friday, March 29, 2013

Այսօր ի կատարումն

Այսօր ի կատարումն Աստուածային ընթրեացն որ ուխտի ճշմարտութեան քո. ի վերնատունն խորհրդոյ տարամերժեալ Յուդաս ի հօտէն փոքու. ուստի եւ դու Գառն Աստուծոյ դիմեալ կամաւ ի մահ խաչին առի բառնալ զմեղս աշխարհի. վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր քո չարչարանօք: Այսօր որ ի հրեղէն զօրաց երկնից միշտ փառաբանեալ երկրպագիս բանդ. աղօթէիր առ հայր մարմնով չնկալեալ ընդ հօր զքո վասն իմ զպաղատանս. ուստի կամաւ կրելով զերկիւղ ի հրեշտակաց զօրանայիր զօրացուցիչդ երկնաւորաց եւ երկրաւորաց.վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր քո չարչարանօք: Այսօր յառաջ նշանակեալ հրամանն քո կատարիւր յաշակերտաց դասն. քանզի զհովիւդ քաջ հարեալ կցրուեցաւ հօտն ըստ մարգարէին. որ եւ կապեցար անկապելիդ ի յԱննայէ եւ ի Կայիափայ դատապարտեալ. ի ծառայէ ապտակեցար եւ նախատանաց թուք կերպարանդ հօր ընկալար. վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր քո չարչարանօք: Ավագ Ուրբաթ օրվա հետևակ շարականն է:

Այսօր անճառ

Այսօր անճառ լուսոյն ծագումն ի փրկութեան մեր կատարումն խոնարհի ի վերնատունն ի ստուերական տօնից լրումն. նախ քան զընթրիսն խորհրդոյ սփածաւ զենջակ արկողն լուսոյ եւ ջուր առեալ ծառայաբար` զոտս լուանայր զաշակերտացն: Բանին Հօր փառաց լուսոյ Պետրոս մերձիլ յոտս ոչ ներէր այնմ ձեռաց, որոյ են գործք երկնից երկինք եւ երկրաւորք, որով կուրաց աչք բացան, խուլք եւ համերք արձակեցան, որ վեր ածեաց զինքն ի ծովէն, սաստեաց ալեացն, եւլռեցին Երգի հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է: Երգվում է Ավագ Ուրբաթ` Ավագ Հինգշաբէի գիշերը` Խավարման կարգի ժամանակ: Այն երգվում է նաև Գիշերային ժամերգության Խաչի պաշտոնի ժամանակ: Խաչի պաշտոն կատարվում է Սուրբ Խաչի տոներին /բացի Երևումն Սուրբ Խաչի տոնից/ նաև Մեծ Պահքի կիրակիներին:

Wednesday, March 27, 2013

Ուր ես մայր իմ. Գոհար Գասպարյան

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ. Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ. Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ. Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ. Ո'վ Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ. Վա'յ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի. Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ. Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ. Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք, Ինձ հետ լացէք, ողբացէք: Կատարում է Գոհար Գասպարյանը: