Showing posts with label Անուշավան եպս. Ժամկոչյան. Show all posts
Showing posts with label Անուշավան եպս. Ժամկոչյան. Show all posts

Tuesday, July 10, 2012

Էջմիածին. Անուշավան եպս. Ժամկոչյան

Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:

Ես մեղավոր մի ուխտավոր:
Ես մի ընծա քո խորանում,
Մի կաթիլ խունկ քո բուրվառում,
Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,
Գուցե այդպես գութիդ հասնեմ:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:



Խոսքերի հեղինակ` Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան /Ներսես Վանական/:
Մեղեդի` Մարի Պոզապալյան:
Երգը մեծ տարածում ունի հավատացյալների շրջանակներում, բայց չի երգվում եկեղեցական արարողությունների ժամանակ /կանոնական շարական չի համարվում/:

Monday, March 19, 2012

Ուր ես մայր իմ

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ.
Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ.
Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ.
Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ.
Ո'վ Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ.
Վա'յ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ.
Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ.
Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք, Ինձ հետ լացէք, ողբացէք:



Կատարում է Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյյանը:
Երգվում է Ավագ Ուրբաթ (Ավագ Հինգշաբթի երեկոյան) օրը` Խավարման կարգի ժամանակ:
(Սուրբ Զատկին նախորդող շաբաթվա բոլոր օրերն ունեն ԱՎԱԳ նախադրությունը):

Tuesday, March 13, 2012

Ի կոյս վիմէն

Ի կոյս վիմէն յարեաւ այսօր և զգերեալսն ի գերողէն ազատեաց:



Հարության Մեղեդի է, երգվում է Սուրբ Պատարագի ընթացքում:
Կատարում է Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանը:

Tuesday, March 6, 2012

Հրեշտակային

Հրեշտակային կարգաւորութեամբ լցեր,Աստուած, զքո սուրբ զԵկեղեցի:
Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի քոյ. և բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զքեզ, Տէր.
և ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:



Կիրակիների, Եկեղեցու և Հրեշտակապետաց տոների Սրբասացությունն է:
Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ:
Կատարում է Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանը:

Wednesday, February 15, 2012

Ամենակալ


Ամենակալ ես, Տէր զօրութեանց, 
որ թագաւորդ ես յաւիտենից:
Որ նստիս յերկնից ի յերկինս 
եւ լոյս ծագես յարարածս Քո:
Որ խոնարհութեամբ իջեր ի յերկիր, 
Քեզ Պատարագս մատուցանեմք:
Եւ սուրբ զանունդ Քո փառաւորեմք, 
Տէր, որ պսակիչդ ես Քոց սրբոց Հայրապետաց:
Վասն զի սոքա են մեզ բարեխօս, 
Տէր ամենակալ ի Քում յարքայութեանդ:



Առաքելյալների, մարգարեների և հայրապետների տոների Սրբասացություն է:
Երգում է Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Monday, January 30, 2012

Նոր Ծաղիկ

Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն:
Երեւեալ լոյս յարութեան, աւետիս,
ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:
Յարեաւ Քրիստոս, աւետիս:

Երփնազարդ հոգւոցն տունկք կանաչացան կենդանութեամբ:
Երեւեալ լոյս յարութեան, աւետիս,
ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:
Յարեաւ Քրիստոս, աւետիս:

Րենական լուսոյ սաղարթք, ի հոգեւոր գարնան փթթեալք:
Երեւեալ լոյս յարութեան, աւետիս,
ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:
Յարեաւ Քրիստոս, աւետիս:


Կատարում է Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Տաղի հեղինակը Սուրբ Ներսես Շանորհալին է:
Երգվում է Սուրբ Պատարագի ընթացքում: