Wednesday, May 30, 2012

Տէր ողորմեա

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Շնորհիւ աւուրս մեզ ողորմեա:



Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, որը կատարվել է բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (18-րդ դար) այն հավելել է Սուրբ Պատարագի մեջ:

Friday, May 25, 2012

Առաքելոյ աղաւնոյ. Հոգեգալուստ

Առաքելոյ աղաւնոյ.
իջանելով մեծաձայն հնչմամբ ի բարձանց.
ի նմանութիւն լուսոյ փայլման
հրազինեաց անկիզելի զաշակերտսն.
մինչդեռ նստէին ի սուրբ վերնատանն:


Աննիւթական աղաւնի.
անքննելի որ քննէ զխորս Աստուծոյ.
զոր առեալ ի Հօրէ պատմէ
զահաւոր եւ զմիւսանգամ գալուստն.
զոր քարոզեցին համագոյական:

Օրհնութիւն ի բարձունս.
ելողին ի Հօրէ Հոգւոյն Սրբոյ.
որով առաքեալքն արբեցան
անմահական բաժակաւն.
եւ հրաւիրեցին զերկիրս ի յերկինս:



Հեղինակը Սուրբ Մովսես Խորենացին է:
Այն երգվում է Հոգեգալստյան տոնին և Մկրտության Խորհրդի ժամանակ:



Այս կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հոգեգալուստի տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն և Համբարձումից տասն օրեր հետո տեղի ունեցավ Հգեգալուստը` հրեաների Պենտեկոստեի տոնին (Պենտեկոստեն հրեաների գերությունից ազատվելու հիսուներորդ օրվա հիշատակության տոնն էր, երբ Մովսեսի միջոցով հրեա ժողովրդին Աստված տվեց Օրենքը): Հոգեգալուստը նաև առաջին եկեղեցու` Վերնատան հիմնադրության օրն է:


«Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին։ Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ։ Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս։ Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ, երկիւղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։ Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց ու խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում էին իրենցից իւրաքանչիւրի լեզուով։ Ամէնքը հիանում էին եւ զարմանում. ու միմեանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են. բայց ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք։ Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, - լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծու մեծագործութիւնների մասին»։ (Գործք 2.1-11)



Tuesday, May 22, 2012

Ուրախ լեր. Իզաբել Բայրագդարյան

Ուրախ լեր եկեղեցի սուրբ
Ի գալստեան սուրբ Միածնին:
Ուրախ լեր եւ ցնծայ հանդերձ ամենայն սրբովք:



Կատարում է Իզաբել Բայրագդարյանը:
Երգվում է Ծաղկազարդի երեկոյան` Դռնբացեքի ժամանակ:

Monday, May 21, 2012

Ով զարմանալի

Ով զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ.
Արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ:
Կամէր մկրտիլ ի ծառայէն յիւրմէ.
Չառնյոր Կարապետն, զմկրտելն ի յանձն:
Գետ, մի զարհուրիր, քո Արարիչն եմ ես.
Եկեալ մկրտիմ եւ լւանամ զմեղս:



Երգվում է Ջրօրհնեքի ժամանակ` Սուրբ Ծննդյան Պատարագից հետո:

Thursday, May 3, 2012

Սուրբ Սուրբ. Կոմիտասեան Պատարագ

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց,
լի են երկինք եւ երկիր փառօք քո. օրհնութիւն ի բարձունս:
Օրհնեալ որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն. ովսաննա ի բարձունս:



Կատարում է <Հովեր> երգչախումբը:
Վերցված է Եսայի մարգարեի գրքից(6:3):
Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ: