Thursday, February 28, 2013

Որ յանէից գոյացուցեր

Որ յանէից գոյացուցեր զքո զարարածս ի սկզբանէ. ի պատկեր Աստուածութեանդ քո ստեղծեր մարդ ի հողոյ. ժառանգելնմա զանապատում զկեանսն:
Իսկ պատրանօք բանսարկուին ի դրախտէն արտաքս անկեալ. ի յաւէժ կենդանութեանն մահառիթ պտղով մեռեալ. մերկացաւ զփառս անստուեր լուսոյն:
Այլ դու փրկիչ բարերար որ մարմնացար ի սուրբ կուսէն. եւ հեղմամբ արեանդ քո բարձեր զյանցանս նախաստեղծին. փրկելով զմեզ յանիծից նորա:
Որ ըստ պարտեաց նախահօրն յանձն առին յօժարութեամբ ըմպել զբաժակ չարչարանաց ընդ քեզ որդիքն Զեբեթեայ. շնորհեա մեզ տէր զբաժակ քո փրկութեան:
Ի միւս անգամ քո գալստեանն յորժամ գաս դատել զերկիր. ընդ նոսին դասաւորեա զմեզ ի փառս յաջակողմեանն. որով հանցուք քեզ զօրհնութիւն յանսպառ յաւիտենին:



Ավագ Երկուշաբթի օրվա Համբարձի շարականն է:

Ալէլուիա. ալէլուիա

Ալէլուիա. ալէլուիա. ալէլուիա:
Այսօր ընդ զօրս երկնից համաձայնեալ. միաբանական ձայնիւ երգեմք ասելով. Ալէլուիա. ալէլուիա. ալէլուիա:
Երկրաւորքս ընդ երկնայինսն հողեղէնքս ընդ հրեղէնսն. միաբանական ձայնիւ. Ալէլուիա. ալէլուիա. ալէլուիա:



Ավագ Երկուշաբթի օրվա Մանկունք շարականն է:

Զի Նա ասաց. Ալէլուք

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա.
Զի նա ասաց, եւ եղեն, հրամայեաց, եւ հաստատեցան:
Կարգեաց զնոսա յաւիտեան, սահման եդ, որք ոչ անցանեն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա.
Ի սկզբանէ, Տէ'ր, զհիմունս երկրի հաստատեցեր, եւ գործք ձեռաց քոց
երկինք են:
Նոքա կորնչին, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան:
Փառք եւ երկրպագութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:


Ավագ Երկուշաբթի օրվա Ալելուք:

Ի սկզբանէ. Ավագ Երկուշաբթի օրվա Առավոտու երգ

Ի սկզբանէ, Տէ'ր, զերկիր հաստատեցեր,
եւ գործք ձեռաց քոց երկինք են:
Նոքա կորնչին, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան:



Ավագ Երկուշաբթի օրվա Առավոտու երգն է:
Առավոտու երգը երկու տուն սաղմոսի փոխասացություն է հատուկ մեղեդիով, որ երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ` Փառք ի բարձունս-ից հետո:

Wednesday, February 27, 2013

Որ Արարիչդ ես

Որ արարիչդ ես յաւիտենից. եւ ստեղծեր զարարածս ամենայն յոչնչէ. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց:
Որ թագաւորդ ես թագաւորաց. եւ շնորհես բանաւոր կենդանի մարդ ի հողոյ. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց:
Որ ապաւէնդ ես մոլորելոց. եւ խնամես զյուսացեալքս ի քեզ քո տեսչութեամբդ. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց:
Զտէր օրհնեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Օրհնեցէք Զթագաւորն եւ զաստուածն որ նմա միայնոյ վայելէ օրհնութիւն. եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Օրհնեսցէ Զի ծանոյց մեզ սքանչելի խորհուրդ սուրբ Երրորդութեանն եւ մի Աստուածութեանն Քրիստոս. եւ բարձր արարէք զնա յաւիտեան:


Ավագ Երկուշաբթի օրվա Հարցի շարականն է:

Առ ամենեսեան գթած Քրիստոս

Առ ամենեսեան գթած Քրիստոս թագաւոր խաղաղութեան. զքեզ աղաչեմք միայն մարդասէր:
Որ ում այսօր փափագեալ ցանկայր հոգւով եւ մարմնով. մայր որդւովք իւրովք խնդրէր զբարձրագոյն զփառս յերկրին կենդանեաց:
Տուողդ զկեանս անմահ առ քեզ աղաղակեմք եւ միաբան հայցեմք. շնորհեա եւ մեզ տէր կալ ի յաջմէ քումմէ:

Ավագ Երկուշաբթի օրվա Ողորմյա շարականն է:

ԶՔեզ օրհնեմք

Զքեզ օրհնեմք որ բաշխողդ ես բարութեանց. եւ հայցեմք որպէս ի մարդասիրէ. ընդ մօր քո ընտրելոցն զիմանալի աշխարհն:
Զի դու ես տէր յորմէ հայցէր մայրն հաւատով հանդերձ որդւովք սրբեցելովք ընդ աջմէ քո զփառս եւ յահեկէ. ընդ որս եւ մեք աղաչեմք զի դասեսցես ընդ սուրբս քո:
Այլ դու բարձրեալ փրկիչ որ վասն մեր խոնարհեցար. արժանի արա զմեզ ըմպել զբաժակ պատուիրանի կենաց քոց տէր. որով կացցուք յաջմէ քումմէ ի հանդերձեալ քում գալստեանն:



Ավագ Երկուշաբթի օրվա Տեր հերկնից շարականն է:

Որ վերօրհնիս

Որ վեր օրհնիս յաթոռս քերովբէից. ի վերայ նստիլ յաւանակի հաճեցար. բարեբանեալ որ եկիրդ ի կեցուցանել:
Ուստի եւ մեք զյաղթական օրհնութեանցն զձայն մատուցանեմք քեզ թագաւոր փառաց ընդ տղայսն օրհնաբանելով. բար:
Ովսաննա ի բարձունս ալէլուիա. բարեբանեալ եկեալ անուամբ տեառն ալէլուիա. եւ օրհնութիւն որ գալոցդ ես անուամբ տեառն ալէլուիա:
Այսօր զանսկիզբն բանն որ յաթոռ փառաց ընդ հօր յերկրի երեւեալ տեսաք. քերովբէական ձայնիւ օրհնեսցուք. օրհնեալ եկեալ անուամբ տեառն:
Այսօր յաւանակ քերովբէ եւ տղայքն եբրայեցւոց բարեբանեն. օրհնութիւն որդւոյ Դաւթի. օրհնեալ եկեալ անուամբ տեառն:
Այսօր գոլով ի Բեթանիա քո ամենազօր հրամանաւդ. ձայնեցեր Ղազարու եւ դողացաւ մահ. դժոխք պարտեցաւ ապականութիւն լուծաւ. կենդանարար Քրիստոս կեցո զմեզ:
Այսօր գոլով ի Բեթանիա զքո զաշխարհակեցոյց սուրբ զյարութիւնդ. յառաջագոյն ծանուցեր անապականաբար կոչմամբ զչորեքօրեայն ի թաղմանէ. կենդանարար Քրիստոս կեցո զմեզ:
Այսօր գոլով ի Բեթանիա եբրայեցւոց մանկունքն սքանչացեալ ասէին. զՄարիամու զեղբայրն ի թաղմանէ յարուցեալ որդւոյն Մարիամու. կենդանարար Քրիստոս կեցո զմեզ:



Ծաղկազարդի տոնի Օրհնության շարականն է:

Տէր Աստուած մեր. Ալէլուք

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա. Տէր Աստուած մեր երեւեցաւ մեզ, արարէք տօնս ուրախութեան կանխաւ, մինչեւ յանկիւնս սեղանոյ: Աստուած իմ ես դու, եւ խոստովան եղէց քեզ, Աստուած իմ ես դու, եւ բարձր արարից զքեզ: Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա. Լերինք ցնծասցեն առաջի Տեառն, զի գայ. եւ հասեալ է Տէր ի դատել զերկիր: Դատէ զաշխարհս արդարութեամբ եւ զժողովուրդս իւր ուղղութեամբ: Փառք եւ երկրպագութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա: Ծաղկազարդի Ալելուքն է:
Ալելուքը Տերունի օրերի Գիշերային ժամերգության վերջին երգն է,
Սրբոց և Պահոց օրերին երգվում է Թագավոր հավիտյան:

Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր

Զողորմութեան քո զդուռն մեզ տէր եւ արժանի արա զմեզ լուսեղէն յարկաց քոց ընդ սուրբս քոյ:
Ի պատրաստեալ քո յօթեւանս սրբոց քոց. ընկալ եւ զմեզ փրկիչ յորդեգրութիւն ի դպրութեան կենաց:
Ի նստիլ քո յատենի դատաւոր ահեղ խնայեա յարարածս քո. բարեխօսութեամբ եւ աղօթիւք սուրբ ճգնաւորացն:



Երգվում է Դռնբացեքին, ինչպես նաև Մկրտության խորհրդի ժամանակ:

Շնորհեա մեզ Տէր

Շնորհեա մեզ տէր արթնութիւն ընդ իմաստուն կուսանացն. եւ զհոգւոց մերոց լապտերս պայծառացո:
Երկնչիմք ի քէն տէր զարհուրեալք ի պատասխանւոյն. զամէնն ասելով եթէ ոչ գիտեմ զձեզ:
Յորժամ գաս փառօք հօր դատել զտիեզերս ամենայն. շնորհեա եւ մեզ տէր կալ ի յաջմէ քումմէ:
Բացցի մեզ դուռն ողորմութեան երկնաւոր փեսային. եւ մտցուք ի յառագաստ ընդ իմաստուն կուսանսն:
Ժամանեսցուք ընդ առաջ փեսային եւ մտցուք ի յառագաստ նորա. զի մի մնասցուք արտաքս որպէս զյիմար կուսանսն:
Պայծառասցին լապտերք հոգւոց մերոց. եւ բազմեցուսցես զմեզ ընդ հրաւիրեալսն ի կոչումն արքայութեանն երկնից:




Ավագ Երեքշաբթի օրվա Համբարձի շարականն է:
Երգվում է նաև Ծաղկազարդի երեկոյան` Դռնբացեքի ժամանակ:

Tuesday, February 26, 2013

Թագաւոր փառաց

Թագաւոր փառաց քեզ սպասեսցուք պատրաստեալք արթնութեամբ ընդ առաջել որ գաս ի դատել զերկիր:
Անաղօտ վառեալ լապտերք հաւատոյ ընդ դասս իմաստուն կուսանացն. մտանել ի յառագաստ ընդ երկնաւոր փեսային:
Փութասցուք կանխեալ յառաջ քան զձայն Աստուածային բարբառոյն. զի մի մնասցուք արտաքս ըստ շիջման հինգ կուսանացն:



Ավագ Երկուշաբթի օրվա Ողորմյա շարականն է: Երգվում է նաև Ծաղկազարդի երեկոյան` Դռնբացեքի ժամանակ:

Անեղն ի հօրէ

Անեղն ի հօրէ ծնեալ որդի յանէից գոյացոյց զեղեալքս զերկնային եւ զերկրաւորս էութիւն. արարածք ամենայն տուք փառսարարչին արարածոց: Պատկեր աներեւոյթ փառացն հօր ի պատկեր բարերարութեան իւրոյ արար զմարդկային բնութիւնս. արա:
Լոյսն ի հօրէ լուսոյ ծագեալ լուսափայլ զարդարեաց զԱդամ. ի դրախտին եդեալ անմահ տնկոցն երկրագործ. արա: եւ
Եկայք որդիք մարդկան այսօր ողբասցուք զհօրն զվտանգ. որ մերկացաւ մեղօք զփառս արարչին. եւ զգեցաւ զթզենւոյն ծածկոյթ փոխանակ անճառ լուսոյն:
Գովեցէք զորդին Աստուծոյ այսօր ցնծութեամբ որդիք Ադամայ. որ եկն ի խնդիր եղծեալ պատկերին. եւ գտեալ նորոգեաց ի փառս առաջին պատմուճանին:



Ավագ Երկուշաբթի օրվա Օրհնության շարականն է:

Սուրբ Աստուած

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ եկիր եւ գալոց ես, ողորմեա մեզ:


Երեքսրբյան կամ Սուրբ Աստված:
Երգվում է Առավոտյան և Երեկոյան ժամերգությունների ժամանակ և Սուրբ Պատարագին:

Այսօր ընդ հրակերպեան

Այսօր ընդ հրակերպեան դասուցն օրհնաբանէին ծերքն ոստովք եւ տղայքն արմաւենեօք. ովսաննա օրհնեալ եկեալ ի յանուն տեառն:
Զոր սերովբէքն ծածկաբար ընդունիլ ոչ բաւէին. ի վերայ յաւանակի նորոյ նստեալ բարեբանեցաւ ի տղայոց. ովսաննա:
Այսօր ընդ ծերոց եւ ընդ տղայոց օրհնաբանութեանցն վեր երգեմք նորոյ արքայիդ եկեալ յԵրուսաղէմ. ովսաննա:
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն. օրհնեալ որ գալոցդ ես:




Ծաղկազարդի Համբարձի շարականն է:

Իմաստուն կուսանք

Իմաստուն կուսանքն պատրաստեալ իւղ լապտերաց. ելին ընդ առաջ երկնաւոր փեսային վառեալ լապտերօք:
Իսկ յիմարաց կուսիցն ունայնացեալք ի յիւղոյ. անպատրաստ գտան գալստեան փեսային շիջեալ լապտերօք:
Վասն որոյ եւ մեք պատրաստեսցուք իւղ հոգեւոր. զի մտցուք ի յառագաստ անմահ փեսային վառեալ լապտերօք:
Յորժամ յերկնից փառօք գաս Քրիստոս նստիս յաթոռ դատողական. եւ բաժանես զազգս ամենայն. յաջակողմեանն քում դասեա զմեզ ընդ օդեացն.
Յորժամ զտաղանդ պատուիրանին պահանջեսցես ի ծառայիցն. ընդ կրկնաշահ քանքարացն. արժանացո զմեզ Քրիստոս ուրախութեան քոյ երկինս:
Ճառագայթ փառաց հօր որդիդ միածին. որ զլոյսդ անվայրափակ մարմնով պարագրեալ. այսօր ի Թաբօր փառօք փայլեցեր:




Ավագ Երեքշաբթի օրվա Օրհնության շարականն է:

Բաց մեզ Տէր

Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ:

Երգվում է Դռնբացեքի կարգի ժամանակ (Ծաղկազարդի երեկոյան):Քառասնօրյա պահեցողությունից հետո ժողովուրդը հավաքվում է եկեղեցու նախապես փակված դռների մոտ (հաճախ նաև փակված վարագույրի առջև է կատարվում կարգը), երգվում է Բաց մեզ Տէրը, որից հետո դռները բացվում են և ներկաները ներս են մտնում:

Ուրախ լեր

Ուրախ լեր եկեղեցի սուրբ
Ի գալստեան սուրբ Միածնին:
Ուրախ լեր եւ ցնծայ հանդերձ ամենայն սրբովք:



Երգվում է Ծաղկազարդի երեկոյան` Դռնբացեքի կարգի ժամանակ:

Monday, February 25, 2013

Որ ի յերկնից իջեր

Որ ի յերկնից իջեր բանդ Աստուած մարդ եղեալ ի սրբոյ կուսէն. յարութիւն եկիր առնել բարեկամին քում Ղազարու. փառք գալստեանդ քում Քրիստոս թագաւոր անմահ:
Յորմէ դողան դասք հրեշտակաց մարդասիրապէս արտասուեցէր. ողբակցելով ընդ Մարթայի եւ ընդ Մարիամու.
փառք գալստեանդ քում Քրիստոս թագաւոր անմահ:
Աղբիւր կենաց եւ անմահութեան. Աստուածային ձայնիւ դողացուցեր զմահ. եւ նորոգեցեր զչորեքօրեայ զմեռեալն.
փառք գալստեանդ քում Քրիստոս թագաւոր անմահ:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Ճաշու շարականն է:
Երգվում է Սուրբ Պատարագին և Ճաշու 9-րդ ժամերգության ժամանակ:

Յիսուս Միածին

Յիսուս միածինն անմահութեանց պարգեւատուն երեւեցաւ մեզ. խափանեաց զզօրութիւն մահու:
Բղխմամբ արտասուաց Մարիամու եւ Մարթայի անկեալ առ ոտսն տեառն. խնդրէին զնորոգումն եղբօրն:
Բանիւ բանն Աստուած կենագործեաց զՂազարոս ի թաղմանէ. եւ եկեալ արտաքս անապական:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Մանկունք և Համբարձի շարականն է:

Տէր հանէր ի դժոխոց.Ղազարու հարության Առավոտու երգ

Տէր, հանէր ի դժոխոց զանձն իմ,
եւ փրկեցէր զիս յայնցանէ որք իջանէն ի գուբ:
Բարձր առնեմ զՔեզ, Տէր, զի ընկալար զիս,
եւ ոչ ուրախ արարէր զթշնամին իմ յիս:



Առավոտու երգ Ղազարու հարության հիշատակի օրվա: Առավոտու երգը երկու տուն սաղմոսի փոխասացություն է հատուկ մեղեդիով, որ երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ` Փառք ի բարձունս-ից հետո:

Աղբիւր անմահութեան

Աղբիւր անմահութեան բղխեալ ի Բեթանիա. կենագործեաց զՂազարոս ի թաղմանէ:
Կանխեալ Մարիամանցն արտասուալից հառաչմամբ. գտին կենդանացեալ զչորեքօրեայ զմեռեալն:
Յաստուածային ձայնէ գոչմանն սարսեցին դողալով դժոխք եւ երիզապինդ մեռեալն զգեցաւ զանմահութիւն:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Տեր հերկնից շարականն է:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Որ ի չորեքկերպեան

Որ ի չորեքկերպեան կենդանեաց փառաբանիս ի բարձունս. այսօր մարդասիրապէս փրկիչի Բեթանիա երթալ յանձն առեր. աղբիւր կենաց մեր եւ յոյս ողորմեա մեզ:
Որ յարտասուս Մարիամանց գթացեալ արտասուեցեր եւ յասացեր ցնոսա. ուր եդիք ես յարուցից զսիրելին իմ զՂազար. աղբիւր կենաց մեր եւ յոյս ողորմեա մեզ:
Աստուածային արարչագործ ձայնիւդ քո Քրիստոսի թաղմանէ կոչեցեր զՂազարոս. ցուցար կենդանեաց եւ մեռելոց Աստուած. աղբիւր կենաց մեր եւ յոյս ողորմեա մեզ:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Ողորմյա շարականն է:

Ահաւորես թագաւոր

Զկուսութիւնդ քո Աստուածածին անարատ. զոր ոչ բոցակիզեաց հուր Աստուածութեանն. մեծացուցանեմք: Որ յարգանդի քում անապականաբար բնակեցաւ Քրիստոս Աստուած. եւ փրկիչ անձանց մերոց. մեծ: Անհասանելի տէրունական յայտնութիւն աշխարհի ծագեցաւ. անմատոյց լուսոյն երկրպագեսցուք:
Ղազարոսի հարության հիշատակի օրվա Մեծացուսցե շարականն է:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Աստուածային գոչմամբ

Աստուածային գոչմամբ ձայն արկեալ առ Ղազարոս կոչեցեր ի թաղմանէ. Աստուած հարցն մերոց:
Որ զարտասուս Մարիամու եւ Մարթայի ոչ անտես արարեր բարերար. Աստուած:
Զչորեքօրեայ զմեռեալն իշխանութեամբ անապական կոչեցեր ի թաղմանէ. Աստուած:
Գործք տեառն զտէր օրհնեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Գիշերք զտէր օրհնեցէք:
Որ հօրն է փառակից ի Բեթանիա եկն այսօր յարութիւն առնելով Ղազարու. օրհնեցէք եւ գովեցէք բարձր:
Իսրայէլ զտէր օրհնեսցէ:
Եւ լուծեալ զզօրութիւնս դժոխոց. Աստուածաբար կոչեաց զմեռեալ չորեքօրեայն ի թաղմանէ. օրհնեցէք եւ գո:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Հարցի շարականն է:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Ալէլուք Ղազարու հարութեան

Ալէլուիա.Ալէլուիա.Ալէլուիա.
Բարձր առնեմ զՔեզ, Տէր, զի ընկալար զիս,
եւ ոչ ուրախ արարէր զթշնամին իմ յիս:
Տէր Աստուած իմ կարդացի առ Քեզ եւ բժշկեցէր զիս Տէր.
հաներ ի դժոխոց զանձն իմ, եւ փրկեցէր զիս յայնցանէ, որք իջանէն ի գուբ:
Ալէլուիա.Ալէլուիա.Ալէլուիա.
Եհան զիս ի գբոյ տառապանաց, ի կաւոյ եւ ի տղմոյ:
Հաստատեաց ի վերայ վիմի զոտս իմ եւ ուղղեաց զգնացս իմ:
Փառք եւ երկրպագութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յավիտեանս յաւիտենից.ամէն
Ալէլուիա.Ալէլուիա.Ալէլուիա.



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Ալելուքն է:
Ալելուքը Տերունի օրերի Գիշերային ժամերգության վերջին երգն է,
Սրբոց և Պահոց օրերին երգվում է Թագավոր հավիտյան:

Այսօր գոլով ի Բեթանիա

Այսօր գոլով ի Բեթանիա քո ամենազօր հրամանաւդ. ձայնեցեր Ղազարու եւ դողացաւ մահ. դժոխք պարտեցաւ ապականութիւն լուծաւ. կենդանարար Քրիստոս կեցո զմեզ: Այսօր գոլով Բեթանիա զքո զաշխարհակեցոյց սուրբ զյարութիւնդ. յառաջագոյն ծանուցեր անապականաբար կոչմամբ զչորեքօրեայն ի թաղմանէ. կենդանարար Քրիստոս: Այսօր գոլով Բեթանիա եբրայեցւոց մանկունքն սքանչացեալ ասէին. զՄարիամու զեղբայրն թաղմանէ յարուցեալ որդւոյն Մարիամու. կենդանա: Կենդանութեանց բաշխօղ Քրիստոս. ի Բեթանիա եկաւորեալ այսօր. բարեկամին Ղազարու պարգ եւ է զկենդանութիւն: Տնօրինաբար արտասուելով ընդ Մարթայի եւ ընդ Մարիամու. ողբակցէր եւ որպէս մարդ հարցանէր ուր եդիք զՂազարոս: Եւ որպէս զԱստուած բարբառով յարուցանէ ի մեռելոց զչորեքօրեայն. եւ զուգընթաց ձայնին մեռեալն եկն արտաքս անապական: Յաստուածային ձայնէ գոչմանն սարսեցին դողալով կարապետք դժոխոցն. եւ մեռեալն եկն արտաքս անապական: Կացեալ ի դուրս այրին եւ ձայնէր ազդարարող բարբառովն ի գերեզմանն. Ղազարէ եկ արտաքս անապական: Ղազարոսի հարության հիշատակի օրվա Օրհնության շարականն է: