Wednesday, March 28, 2012

Այսօր տօն է

Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս,
Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս,
Այսօր արեւն արդարութեան, աւետիս,
Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս,
Այսօր հրեշտակք յերկնից իջան, աւետիս,
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, աւետիս:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:



Սուրբ Ծննդյան ութօրեքի (հունվարի 6-13-ը համարվում է Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շրջան) Մեղեդին է:
Կատարում է Գեղարդավանքի երգչախումբը:

Tuesday, March 27, 2012

Հավուն հավուն

Հաւուն հաւուն արթնացեալ դիտելով զհեթանոսս:
Ձայնէր, ձայնէր տատրակին, սիրասնունդ սիրելւոյն:
Դարձիր, դարձիր սոմնացիդ, ընդ վիմին հովանեաւ:
Եկ, հարսնուհիդ, ի լերանց ընծուց դաշտաց այծեմանց:



Տաղ Հարության:
Հեղինակ` Սուրբ Գրիգոր Նարեկացի:
Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ:
Կատարում է Կարինե Ավետիսյանը:

Monday, March 26, 2012

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց.
նմա փառք յաւիտեանս. ամէն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց



Հարության շրջանի Ժամամուտն է:

Saturday, March 24, 2012

Սուրբ Աստուած

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:


Սուրբ Աստուած կամ Երեքսրբեան
Հատված Սուրբ Պատարագից:
Կատարում է Հովեր երգչախումբը:

Գոհանամք. հատված Կոմիտասյան Պատարագից

Գոհանամք զքէն, Տէր,
որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քոյ:
Բաշխելով զմարմինդ և զարիւնդ ի փրկութիւն աշխարհի.
և կեանք անձանց մերոց:



Հատված Սուրբ Պատարագից:
Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի <Լուսավորիչ> երգչախումբը:

Friday, March 23, 2012

Առաւօտ լուսոյ. Սաղմոս երգչախումբ

Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա:
Բղխումն ի Հօրէ, բղխեա ի հոգւոյս, բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտող զիս արա:
Դուռն ողորմութեան, դաւանողիս բաց, դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն, եղելոց խնամող, եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, օգնել. զարթո զթմրեալս, զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր:



Հեղինակը Սուրբ Ներսէս Շնորհալի հայրապետն է (1100 - 1173թթ.):
Երգվում է Սուրբ Պատարագ մատուցվող բոլոր Տերունի տոներին Գիշերային ժամերգության ժամանակ:
Կատարում է Ջրվեժի Կաթողիկե եկեղեցու Սաղմոս երգչախումբը:

Tuesday, March 20, 2012

Արի Տէր

Արի, Տէր, օգնեա' մեզ եւ փրկեա' զմեզ վասն անուան քո: Արի եւ մի մերժեր զմեզ
ի սպառ վասն անուան քոյ:
Թագաւորեսցէ Տէր յաւիտեան, Աստուած քո, Սիոն, ազգէ յազգ:
Օրհնեա, անձն իմ, զՏէր. օրհնեցից զՏէր ի կենդանութեան իմոյ:
Օրթի:
Խաղաղութիւն ամենեցուն:
Եւ ընդ հոգւոյդ քում:
Երկիւղածութեամբ լուարուք:
Սրբոյ աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Մատթէոսի:
Փառք քեզ, Տէր Աստուած մեր:
Պռօսխումէ:
Ասէ Աստուած:



Յուղաբերից կարգի երգերի Մեծ Պահքի համար նախատեսված տարբերակն է:
Յուղաբերից կարգը կատարվում է Կիրակի օրն Առավոտյան ժամերգության ժամանակ` ի հիշատակ Ավետարանի յուղաբեր կանանց, որ Տիրոջ Մարմինը խնկելու էին գնացել:
Կատարում է Վարուժան սրկ. Մարգարյանը:

Տէր ողորմեա, Հատված Պատարագից

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:



Կատարում է Կարինե Ավետիսյանը:
Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, որը կատարվել է բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (18-րդ դար) այն հավելել է Սուրբ Պատարագի մեջ

Monday, March 19, 2012

Ուր ես մայր իմ

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ.
Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ.
Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ.
Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ.
Ո'վ Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ.
Վա'յ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ.
Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ.
Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք, Ինձ հետ լացէք, ողբացէք:



Կատարում է Անահիտ Պապայանը:
Երգվում է Ավագ Ուրբաթ (Ավագ Հինգշաբթի երեկոյան) օրը` Խավարման կարգի ժամանակ:
(Սուրբ Զատկին նախորդող շաբաթվա բոլոր օրերն ունեն ԱՎԱԳ նախադրությունը):

Առաւօտ լուսոյ

Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա:
Բղխումն ի Հօրէ, բղխեա ի հոգւոյս, բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտող զիս արա:
Դուռն ողորմութեան, դաւանողիս բաց, դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն, եղելոց խնամող, եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, օգնել. զարթո զթմրեալս, զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր:



Հեղինակը Սուրբ Ներսէս Շնորհալի հայրապետն է (1100 - 1173թթ.):
Երգվում է Սուրբ Պատարագ մատուցվող բոլոր Տերունի տոներին Գիշերային ժամերգության ժամանակ:
Կատարում է Կարինե Ավետիսյանը:

Գովեա Երուսաղէմ զՏէր

Գովեա Երուսաղէմ զՏէր:
Յարեաւ Քրիստոս ի մեռելոց. ալէլուիա:
Եկայք ժողովուրդք. երգեցէք Տեառն` ալէլուիա:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ
այժմ եւ միշտ եւ յավիտենս յաւիտենից ամէն:
Յարուցելոյն ի մեռելոց ալէլուիա, որ զաշխարհս լուսաւորեաց, ալէլուիա:



Հինանց` Սուրբ Հարությանը հաջորդող 50 օրերի Ճաշու շարականն է, երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ:
Կատարում է Վազգենյան հոգևոր դպրանոցի <Լուսավորիչ> երգչախումբը:

Ով է որպէս

Ո'վ է որպէս Տէր Աստուած մեր.
խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ և յարեաւ.
հաւատարիմ եղև աշխարհի և համբարձաւ փառօք:
Եկայք, ժողովուրդք, զօրութիւն ընդ հրեշտակս երգեսցուք ասելով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:



Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ, Հինանց և Խաչի կիրակիների Սրբասացությունն է:
Կատարում է Լուսինե Ղազարյանը:

Ուր ես մայր իմ

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ.
Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ.
Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ.
Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ.
Ո'վ Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ.
Վա'յ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ.
Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ.
Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք, Ինձ հետ լացէք, ողբացէք:



Կատարում է Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյյանը:
Երգվում է Ավագ Ուրբաթ (Ավագ Հինգշաբթի երեկոյան) օրը` Խավարման կարգի ժամանակ:
(Սուրբ Զատկին նախորդող շաբաթվա բոլոր օրերն ունեն ԱՎԱԳ նախադրությունը):

Sunday, March 18, 2012

Խորհուրդ մեծ

Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:



Սուրբ Ծննդյան Օրհնության շարականն է:
Հեղինակը Սուրբ Մովսես Խորենացին է:
Կատարում է Վարուժան սրկ. Մարգարյանը:

Խաչի քո Քրիստոս

Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
եւ զսուրբ զմատնութիւնդ քո մեծացուցանեմք
եւ զսուրբ զչարչարանսդ քո փառաւորեմք,
եկայք հաւատացեալք երկրպագեսցուք Քրիստոսի Աստուծոյ մերոյ,
վասն զի եկն ի ձեռն խաչին իւրոյ շնորհեաց պարգեւս աշխարհի:

Սուրբ Աստուած,
սուրբ եւ հզօր,
սուրբ եւ անմահ,
որ մատնեցար վասն մեր ողորմեա մեզ:

Փառք սուրբ խաչիդ, ալէլուիա.
սուրբ մատնութեանդ, ալէլուիա.
չարչարանացդ, ալէլուիա:

Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց.
ի պտղոյ ցորենոյ, գինւոյ եւ ձիթոյ իւրեանց լցուցեր զնոսա:

Փառք սուրբ խաչիդ, ալէլուիա.
սուրբ մատնութեանդ, ալէլուիա.
չարչարանացդ, ալէլուիա:

Փառք եւ երկրպագութիւն
Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ.
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:

Փառք սուրբ խաչիդ, ալէլուիա.
սուրբ մատնութեանդ, ալէլուիա.
չարչարանացդ, ալէլուիա:

Խաչն կենարար որ եղեւ մեզ փրկութիւն,
սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:

Որ ի Հօրէ լուսոյ լոյս ճառագայթեալ ի յերկրի
եւ գաւազան զօրութեան հաւատացելոց,
սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:

Որ լուսափայլ ծագմամբ հրաշափառապէս մեզ ցուցաւ
ի յօգնութիւն ընդդէմ թշնամւոյն, սովաւ ամենեքեան զքեզ բարեբանեմք:

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ.
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:

Որ յատենի կացեր անպարտդ կողին պատրանօք
եւ արբուցեր մեզ ի կողահոս աղբերէդ,
նորոգեա եւ զիս զապականեալս մեղօք:



Երգվում է Ավագ Ուրբաթ օրը` Խավարման, Խաչելության և Թաղման կարգերի ժամանակ, Ավագ Շաբաթ օրն առավոտյան, Սուրբ Զատկի առավոտյան և Խաչվերացին:

Friday, March 16, 2012

Էջ Միածինն ի Հօրէ

Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,
ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:
Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.
քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:



Սուրբ Էջմիածնի տոնի շարականն է:
Հեղինակը Սահակ Ձորափորեցի կաթողիկոսն է:
Երգվում է Սուրբ Էջմիածնի տոնին և Հայրապետական մաղթանքների ժամանակ:

Մայր եւ կոյս

Մայր եւ կոյս, աղախին Քրիստոսի, որ բարեխօսդ ես միշտ աշխարհի,
քեզ երանեն ամենայն ազինք:
Մաքուր աղաւնի եւ հարսն երկնից Մարիամ, տաճար եւ աթոռ Աստուծոյ Բանին,
քեզ երանեն ամենայն ազինք:
Քեւ հաճեցան իմանալիքն ընդ հողեղէնքս, եւ քեւ մերձեցաք ի փայտն կենաց,
քեզ երանեն ամենայն ազինք:



<Մեծացուսցէ> շարական է (<Մեծացուսցէ>ն Առավոտյան ժամերգության շարականներից է և նվիրված է Սուրբ Աստվածածնին):
Այս տարբերակը երգվում է Սուրբ Աստվածածնի տոներին` իբրև մեղեդի:
Կատարում է <Հայսմավուրք> երգչախումբը, մենակատար` Արծվիկ Դեմուրճյանը:
Նկարների հեղինակ` Մանե:

Thursday, March 15, 2012

Յայս յարկ

Յայս յարկ նուիրանաց ուխտի Տեառն տաճարիս.
ժողովեալքս աստանօր ի խորհուրդ պաշտման պաղատանաց առաջիկայ սուրբ պատարագիս.
խնկօք անուշիւք խումբ առեալ պարեմք ի վերնայարկ սրահս խորանիս.
ուղղութեամբ ընկա'լ զաղօթս մեր որպէս բուրումն անուշահոտ խնկոց, տաշխից և կինամոնաց.
և զմատուցողս պահեա' սրբութեամբ միշտ և հանապազ քեզ սպասաւորել.
բարեխոսութեամբ մօր քո և կուսի. ընկա'լ զաղաչանս քոց պաշտոնէից:

Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր սուրբ զեկեղեցի արեամբ քով Քրիստոս.
և ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա զդասս առաքելոց և մարգարէից, սուրբ վարդապետաց.
այսօր ժողովեալ դասք քահանայից, սարկաւագաց, դպրաց և կղերիկոսաց.
խունկ մատուցանեմք առաջի քո, Տէ'ր, յորինակ ըստ հնումն Զաքարիայ,
ընկալ առ ի մէջն զխնկանուէր մաղթանս, որպես զպատարագն Աբելի, զՆոյի և զԱբրահամու.
բարեխոսութեամբ վերին քո զօրացդ, միշտ անշարժ պահեա' զաթոռ Հայկազնեայս:

Խնդա' յոյժ դուստր լուսոյ մայր սուրբ կաթողիկէ մանկամբք քո Սիոն.
զարդարեալ պճնեա'ց հարսն պանծալի երկնանման լուսաճեմ խորան.
զի օծեալն Աստուած էնն ի յԷէն անծախապես ի քեզ միշտ պատարագի.
Հօր ի հաշտութիւն մեզ ի քաւութիւն բաշխէ զմարմին և զարիւն իւր սուրբ.
վասն իւր կատարման սուրբ անօրենութեան շնորհէ զթողութիւն կանգնողի տաճարիս:
Զանապական կոյսն Մարիամ Աստուածածին խոստովանի սուրբ եկեղեցի.
ուստի տուաւ հացն անմահութեան և բաժակ մեզ ուրախարար.
տու'ք օրհնութիւն նմա հոգևոր երգով:



Հատված Սուրբ Պատարագից, մեղեդի խնկարկության:
Կատարում է <Հովեր> երգչախումբը, մենակատար` Վարուժան սրկ. Մարգարյանը:

Խորհուրդ խորին

Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ,
ի յառագաստն անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք, զդասս հրեղինաց:

Անճառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱդամ՝ պատկեր տիրական,
եւ նազելի փառօք զգեստաւորեցեր ի դրախտն Ադենի, տեղի բերկրանաց:

Չարչարանօք քո սուրբ Միածնիդ նորոգեցան արարածք ամենայն,
եւ վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի:

Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան:



Երգի հեղինակը Խաչատուր Տարոնացին է:
Այն երգվում է Սուրբ Պատարագի սկզբում:
Կատարում է Գեղարդավանքի երգչախումբը:
Մենակատար` Հասմիկ Բաղդասարյան:

Wednesday, March 14, 2012

Քրիստոս փառաց. տաղ Տեառնընդառաջի

Քրիստոս փառաց թագաւոր, այսօր եկեալ յընծայումն, կատարելով նա զօրէնս, քառասնօրեայ գալըստեամբն:
Զոր մարգարէն Եսայի, յառաջագոյն գուշակեաց, յԵրուսաղէմ քաղաքի, Սիմէոնի ծերունւոյն:
Աստուածային հրամանաւն, կայր ծերացեալ ի տաճարն, ոչ տեսանէր նա ըզմահ, մինչև տեսցէ նա զօծեալն:
Բարբառ եղև գալըստեան և ահագին որոտման, տաճարապետըն Քրիստոս, որ յընծայումն էր եկեալ:
Ի գիրկս առեալ ծերունւոյն զԱստուածորդին և ասէր.
մեծ աւետիք են այսօր նահապետաց ամենից,
մեծ աւետիք են այսօր մարգարէից ամենից,
մեծ աւետիք են այսօր առաքելոց ամենից,
մեծ աւետիք են այսօր հայրապետաց ամենից,
մեծ աւետիք են այսօր մարտիրոսաց ամենից,
մեծ աւետիք են այսօր ճգնաւորաց ամենից,
մեծ աւետիք են այսօր վարդապետաց ամենից,
մեծ աւետիք են այսօր քահանայից ամենից,
մեծ աւետիք են այսօր սարկաւագաց ամենից,
մեծ աւետիք են այսօր ժողովրդոց ամենից,
այլ մեծագոյն աւետիք քրիստոնէից համայնից:



Տեառնընդառաջի տաղ:
Կատարում է Գեղարդավանքի երգչախումբը:

Բազմութիւնք հրեշտակաց

Բազմութիւնք հրեշտակաց եւ զօրաց երկնաւորաց
իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին:
Որք երգէին եւ ասէին. Սա է Որդին Աստուծոյ:
Ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք, երկինք,
եւ ցնծասցեն հիմունք աշխարհի.
զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ
եւ ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր:



Աստվածածնի, Ծննդյան և Վարդավառի Սրբասացությունն է, երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ:
Կատարում է Վարուժան սրկ. Մարգարյանը:

Tuesday, March 13, 2012

Ի կոյս վիմէն

Ի կոյս վիմէն յարեաւ այսօր և զգերեալսն ի գերողէն ազատեաց:



Հարության Մեղեդի է, երգվում է Սուրբ Պատարագի ընթացքում:
Կատարում է Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանը:

Ամէն. Եւ ընդ հոգւոյդ քում.

Ամէն. Եւ ընդ հոգւոյդ քում.
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք.
Տէր ողորմեա.
Ամենայն սրբովք, զորս յիշատակեցաք, եւս առաւելապէս զՏէր աղաչեսցուք.
Տէր ողորմեա.
Վասն մատուցեալ սուրբ եւ աստուծային պատարագիս, որ ի վերայ սրբոյ Սեղանոյս, զՏէր աղաչեսցուք.
Տէր ողորմեա.
Որպէս զի Տէր Աստուած մեր, որ ընկալաւ զսա ի սուրբ, յերկնային և յիմանալի Իւր մատուցարանն, զփոխանակն առաքեսցէ առ մեզ զշնորհս եւ զպարգեւս Հոգւոյն Սրբոյ, զՏէր աղաչեսցուք.
Տէր ողորմեա.
Ընկալ, կեցո եւ ողորմեա, եւ պահեա զմեզ, Տէր, Քոյին շնորհիւդ.
Կեցո Տէր եւ ողորմեա.
Զամենասրբուհի զԱստուածածինն, զմիշտ կոյսն Մարիամ, հանդերձ ամենայն սրբովք յիշելով զՏէր աղաչեսցուք.
Յիշեա, Տէր, եւ ողորմեա,
Տէր ողորմեա,
Քեզ Տեառնդ յանձն եղիցուք,
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա



Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի <Լուսավորիչ> երգչախումբը:
Հատված Սուրբ Պատարագից:

Monday, March 12, 2012

ԶՔեզ օրհնեմք. Վահե Բեգոյան

ԶՔեզ օրհնեմք, թագաւոր յաւիտենից
Անմահ Աստուած հարցն մերոց
Զոր ոչ բնութիւնք արարածոց զԱստուած տանիւր,
Մահուամբ սահմանեալ դնի ի նոր գերեզմանի
Նոր զիս ընդունելով մարդ գովեմք զքեզ Տէր հարցն մերոց
Որ անփակ գրով հաստատեալ քարտէզ կնքի մատանեաւ անկորուստ պահելով զմեզ հաւատով Երրորդութեանդ գովեմք զքեզ Տէր հարցն մերոց
Օրհնեցէք ամենայն գործք Տեառն զՏէր օրհնեցեք եւ բարձր արարէք զնա յաւիտեան:




Այս շարականը երգվում է Ավագ Շաբաթ օրը (Սուրբ Զատկին նախորդող շաբաթ    օրը), Առավոտյան ժամերգության ընթացքում:
Մշակումը` Կոմիտաս Վարդապետի:
Կատարում է Վահե Բեգոյանը:

Wednesday, March 7, 2012

Հայրապետական մաղթերգ. Ամեն հայի

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։



Երգվում է Սուրբ Պատարագի վերջում:
Հեղինակը Կոմիտասն է (Ճեմարանի Բ լսարանում ուսանելիս):

Tuesday, March 6, 2012

Հրեշտակային

Հրեշտակային կարգաւորութեամբ լցեր,Աստուած, զքո սուրբ զԵկեղեցի:
Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի քոյ. և բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զքեզ, Տէր.
և ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:



Կիրակիների, Եկեղեցու և Հրեշտակապետաց տոների Սրբասացությունն է:
Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ:
Կատարում է Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանը:

Monday, March 5, 2012

Փառք ի բարձունս Աստուծոյ

Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն: Եւ օրհնութիւն քեզ ի բարձունս, օրհնեալ ես Տէր Աստուած մեր. օրհնեմք զքեզ եւ գովեմք զքեզ: Խոստովանիմք Տէր զքեզ եւ երկիր պագանեմք քեզ. փառաւորեմք զքեզ. գոհանամք Տէր զքէն վասն մեծի փառաց քոց: Տէր թագաւոր սուրբդ երկնային. Աստուած եւ Հայր ամենակալ: Տէր եւ Որդի Հօր միածին Յիսուս Քրիստոս եւ սուրբ Որդի: Տէր Աստուած Գառն Աստուծոյ եւ Որդի Հօր. որ առեր զմերս ի կուսէն: Ողորմեցար, բարձեր զմեղս աշխարհի. եւ արդ ընկալ զաղաչանս մեր: Սուրբդ որ նստիս ընդ աջմէ Հօր ողորմեաց մեզ: Զի դու միայն սուրբ՝ դու միայն բարձրեալ ես, դու միայն Տէր մեր Յիսուս Քրիստոս: Տէր եւ Հոգիդ Սուրբ՝ որ ի փառս Աստուած ընդ Հօր. ամէն:
Եւ յամենայն ժամ օրհնեմք զքեզ, Տէր, եւ գովեմք զանուն սուրբ քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից: Արժանի արա Տէր զօրս զայս խաղաղութեամբ եւ առանց մեղաց պահեա զմեզ: Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց. գովեալ եւ փառաւորեալ է անուն սուրբ քո յաւիտեանս ամէն:
Օրհնեալ Տէր՝ ուսո՛ ինձ զարդարութիւնս քո, (երիցս կրկնեա): Տէր ապաւէն եղեր մեր ազգէ յազգ: Ես աղաչեմ Տէր ողորմեա ինձ եւ բժշկեա զանձն իմ, ես մեղայ քեզ: Ցոյց մեզ Տէր զողորմութիւնս քո. եւ զփրկութիւնս քո տուր մեզ: Տէր ողորմութիւն քո յաւիտեան. զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ: Տէր իմ զքեզ ապաւէն ինձ արարի. ուսո ինձ առնել զկամս քո, զի դու ես Աստուած իմ: Ի քէն է Տէր՝ աղբիւր կենդանութեան եւ լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս: Ծագեա զողորմութիւնս քո՝ որք ճանաչեն զքեզ Տէր:



Կատարում է Սևանի Վազգենյան հոգևոր Դպրանոցի երգչախումբը:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:
Երգի սկզբնամասը Ղուկաս 2.14-ի հրեշտակների օրհնությունն է: Մյուս մասերը գրվել երեք Տիեզերական ժողովների ժամանակ:

Saturday, March 3, 2012

Ամէն Հայր Սուրբ, Կոմիտաս

Ամէն. Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ.
Օրհնութիւն Հաւր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն


Սուրբ Պատարագի մաս է կազմում:
Ունի մի քանի մշակումներ: