Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն: Եւ օրհնութիւն քեզ ի բարձունս, օրհնեալ ես Տէր Աստուած մեր. օրհնեմք զքեզ եւ գովեմք զքեզ: Խոստովանիմք Տէր զքեզ եւ երկիր պագանեմք քեզ. փառաւորեմք զքեզ. գոհանամք Տէր զքէն վասն մեծի փառաց քոց: Տէր թագաւոր սուրբդ երկնային. Աստուած եւ Հայր ամենակալ: Տէր եւ Որդի Հօր միածին Յիսուս Քրիստոս եւ սուրբ Որդի: Տէր Աստուած Գառն Աստուծոյ եւ Որդի Հօր. որ առեր զմերս ի կուսէն: Ողորմեցար, բարձեր զմեղս աշխարհի. եւ արդ ընկալ զաղաչանս մեր: Սուրբդ որ նստիս ընդ աջմէ Հօր ողորմեաց մեզ: Զի դու միայն սուրբ՝ դու միայն բարձրեալ ես, դու միայն Տէր մեր Յիսուս Քրիստոս: Տէր եւ Հոգիդ Սուրբ՝ որ ի փառս Աստուած ընդ Հօր. ամէն:
Եւ յամենայն ժամ օրհնեմք զքեզ, Տէր, եւ գովեմք զանուն սուրբ քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից: Արժանի արա Տէր զօրս զայս խաղաղութեամբ եւ առանց մեղաց պահեա զմեզ: Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց. գովեալ եւ փառաւորեալ է անուն սուրբ քո յաւիտեանս ամէն:
Օրհնեալ Տէր՝ ուսո՛ ինձ զարդարութիւնս քո, (երիցս կրկնեա): Տէր ապաւէն եղեր մեր ազգէ յազգ: Ես աղաչեմ Տէր ողորմեա ինձ եւ բժշկեա զանձն իմ, ես մեղայ քեզ: Ցոյց մեզ Տէր զողորմութիւնս քո. եւ զփրկութիւնս քո տուր մեզ: Տէր ողորմութիւն քո յաւիտեան. զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ: Տէր իմ զքեզ ապաւէն ինձ արարի. ուսո ինձ առնել զկամս քո, զի դու ես Աստուած իմ: Ի քէն է Տէր՝ աղբիւր կենդանութեան եւ լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս: Ծագեա զողորմութիւնս քո՝ որք ճանաչեն զքեզ Տէր:
Կատարում է Սևանի Վազգենյան հոգևոր Դպրանոցի երգչախումբը:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:
Երգի սկզբնամասը Ղուկաս 2.14-ի հրեշտակների օրհնությունն է: Մյուս մասերը գրվել երեք Տիեզերական ժողովների ժամանակ:
No comments:
Post a Comment