Wednesday, February 29, 2012

Տեր ողորմյա, Հատված Պատարագից

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:


Կատարում է Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու մանկական երչախումբը:
Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, որը կատարվել է բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (18-րդ դար) այն հավելել է Սուրբ Պատարագի մեջ

Tuesday, February 28, 2012

Ի նեղութեան իմոյ. Մեսրոպ Մաշտոց

Ի նեղութեան իմում օգնեա ինձ, Տէր,
Որպէս երբեմն Յովնանու,
Եւ ողորմեա։

Ի յանցանաց իմոց մաքրեա զիս, Տէր,
Որպէս երբեմն զմաքսաւորն,
Եւ ողորմեա։

Ի նենգաւոր շրթանց փրկեա զիս, Տէր,
եւ յարենէ ապրեցո
Եւ ողորմեա։



Ապաշխարության <Ողորմեա> շարական:
Հեղինակը Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է:
Կատարում է Հասմիկ Բաղդասարյանը:
Մշակումը` Վահան Արծրունու:

Monday, February 27, 2012

Բաց մեզ Տէր, Կոմիտաս


Բաց մեզ Տէր,
բաց մեզ Տէր,
բաց մեզ Տէր 
զդուռն ողորմութեան,
որ ողբալով կարդամք առ Քեզ:




Երգվում է Դռնբացեքի կարգի ժամանակ (Ծաղկազարդի երեկոյան):
Քառասնօրյա պահեցողությունից հետո ժողովուրդը հավաքվում է եկեղեցու նախապես փակված դռների մոտ (հաճախ նաև փակված վարագույրի առջև է կատարվում կարգը), երգվում է <<Բաց մեզ Տէր>>-ը, որից հետո դռները բացվում են և ներկաները ներս են մտնում:
Կատարում է Անահիտ Պապայանը:

Monday, February 20, 2012

Հորժամ, Կարինե Ավետիսյան

Յորժամ մտցես ի սուրբ խորանն,
Անդ յիշեսցես զմեր ննջեցեալսն:

Յորժամ առնես զպատարագս,
Յիշեա եւ զիս զբազմամեղս:

Զի եւ մեզ ողորմեսցի
Ի միւսանգամ իւր գալստեանն:

Հօրն փառք, Որդւոյն պատիւ,
Եւ Սուրբ Հոգւոյն այժմ եւ յաւիտեան:

Յաւիտեանս յաւիտենից.
Քրիստոս օրհնեալ ի համայնից:



Կատարում է Կարինե Ավետիսյանը:
Երգվում է Հոգեհանգիստների ժամանակ և Մեռելոց Պատարագների մեղեդին է:

Friday, February 17, 2012

Կարգ Ոտնլվայի

Հիսուս Քրիստոս լվանում է
աշակերտների ոտքերը

Այսօր կանգնեցաւ աւազան մկրտութեան
ի թողութիւն մեղաց մերոց:
Այսօր Տէրն մեր լւանայր զոտս աշակերտացն
եւ պատւիրէր զայս ասելով.
Մի ոմն ի ձէնջ եղբայրք մտնելոց է զիս ի մահ
եւ որոշի յաշակերտացդ.
Զայն լւեալ Պետրոսի
ակնարկէր առ Յովհաննէս թէ ով իցէ:
Բանն զոր ասաց Յիսուս
տրտմեցոյց զիւր զաշակերտսն
եւ խռովեցան ամենեքեան:


Այս խորհուրդ լզաւ, անդ գուշակեցաւ, աստ կատարեցաւ:
Աստուած մարդացաւ, ընդ օրինօք մտաւ, քահանայացաւ:
Նոր խորհուրդ բացաւ, որ ի ծունկս անկաւ, ղենջակ ըսփածաւ:

Սիրտ իմ սասանի
սարսափ զիս ունի
Վասն Յուդայի:



Այս երգերը երգվում են Ավագ Հինգշաբթի օրը` Ոտնլվայի կարգի ժամանակ:
<Սիրտ իմ սասանի> տաղի հեղինակը Մխիթար Այրիվանեցին է (13 դար), ոմանք վերագրում են Առաքել Սյունեցուն (15-16դդ.):

Wednesday, February 15, 2012

Ամենակալ


Ամենակալ ես, Տէր զօրութեանց, 
որ թագաւորդ ես յաւիտենից:
Որ նստիս յերկնից ի յերկինս 
եւ լոյս ծագես յարարածս Քո:
Որ խոնարհութեամբ իջեր ի յերկիր, 
Քեզ Պատարագս մատուցանեմք:
Եւ սուրբ զանունդ Քո փառաւորեմք, 
Տէր, որ պսակիչդ ես Քոց սրբոց Հայրապետաց:
Վասն զի սոքա են մեզ բարեխօս, 
Տէր ամենակալ ի Քում յարքայութեանդ:



Առաքելյալների, մարգարեների և հայրապետների տոների Սրբասացություն է:
Երգում է Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Monday, February 13, 2012

Տիրամայրն հանդեպ որդվույն


Տիրամայրըն հանդէպ որդւոյն ի խաչին` 
կայր տրտմագին
եւ լսելով զծարաւին` 
հառաչմամբ լայր ցաւագին.
ի փուշ պսակըն դիտելով` 
ողբ, կոծ, վայ տայր իւր անձին.
-Աչացս լոյս որդեակ իմ Յիսուս,
ոհ, ես ընդ Քեզ մեռանիմ:






Երգվում է Սուրբ Պատարագի ընթացքում` Խաչի տոներին:
Կատարում է Հասմիկ Բաղդասարյանը:

Saturday, February 11, 2012

Խնկի ծառին նման ես, Կարինե Ավետիսյան

Նկարների հեղինակ`
ՄԱՆԵ

Խնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես,
զԲարի պտուղ բերեալ ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ…
Դու հողանիւթ սրովբե ես, հարսն ի յերկրէ յերկինս ես,
զԱստուած մարմնով ծնեալ ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ…
Դու յորդառատ աղբիւր ես, ծարաւելոց արբումն ես,
Մեղաւորաց քաւիչ ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ…
Դու լուսեղէն տաճար ես, ոսկիապատ խորան ես,
Դու մարգարիտ, անգին ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ:



Սուրբ Աստվածածնին նվիրված այս երգը կատարվում է Աստվածածնի տոներին, Պատարագի ընթացքում:
Կատարում է Կարինե Ավետիսյանը:

Thursday, February 9, 2012

Անեղանելիդ Աստուած. Արևագալի ժամերգություն

Անեղանելիդ Աստուած, Հայր ամենակալ,
ընկալ զաղաչանս մեր քոց պաշտոնէից:

Ի Հօրէ ծագումն անճառ, արեգակն արդար.
ծագեա ի յանձինս մեր զլոյսդ ողորմութեան:

Ի Հօրէ բղխեալ Հոգի, աղբիւր բարութեան,
լուսով քով լցո զմեզ յայսմ առաւօտուս:

Երեք անձինք և մի բնութիւն, մի Աստուածութիւն,
զՔեզ խոստովանիմք յաւէտ Սուրբ Երրորդութիւն:



Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի երգչախումբը:
Հեղինակը Խիզանցի Սարգիսն է :
Հատված Արևագալի Ժամերգությունից (Հայ Եկեղեցու ինը ժամերգություններից երրորդն է, որ այժմ Մեծ Պահքի ընթացքում է կատարվում):
Արևագալի ժամերգությունը հնում Առավոտյանի մաս է կազմել, և Եզր Ա Փառաժնակերտցի (7 դար)կաթողիկոսն է այն անջատել իբրև առանձին ժամերգություն:

Լոյս. Արևագալի ժամերգություն

Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց.
Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ.
ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

Լոյս, ի լուսոյ ծագումն արեգակն արդար, անճառ ծնունդ Հօր Որդի,
յառաջ քան զարև անուն քո գովեալ ընդ Հօր.
ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

Լոյս, ի Հօրէ բխումն աղբիւր բարութեան, Հոգիդ Սուրբ Աստուծոյ,
մանկունք եկեղեցւոյ ընդ հրեշտակս զքեզ բարեբանեն.
ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

Լոյս, երրեակ և մի անբաժանելի Սուրբ Երրորդութիւն,
զՔեզ ընդ երկնայնոցն երկրածինքս միշտ փառաւորեմք.
ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:




Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի երգչախումբը:
Հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է :
Հատված Արևագալի Ժամերգությունից (Հայ Եկեղեցու ինը ժամերգություններից երրորդն է, որ այժմ Մեծ Պահքի ընթացքում է կատարվում):
Արևագալի ժամերգությունը հնում Առավոտյանի մաս է կազմել, և Եզր Ա Փառաժնակերտցի (7 դար)կաթողիկոսն է այն անջատել իբրև առանձին ժամերգություն:

Wednesday, February 8, 2012

Ճգնաւորք ճշմարիտք, Արևագալի ժամերգություն

Ճգնաւորք ճշմարիտք, վկայք Քրիստոսի,
բարեխօսեցէք առ Տէր վասն անձանց մերոց:

Նահատակք կենդանիք, սիրողք Քրիստոսի,
որք չարչարեցայք մարմնով վասն անուանն Տեառն:

Մարտիրոսք ցանկալիք, մարդկան ըղձալիք,
հայցեցէք ի Սուրբ Հոգւոյն տալ մեզ զբարիս:

Գովելիք վերնոց դասուց, պարծանք աշխարհի,
խնդրեցէք զխաղաղութիւն տալ եկեղեցւոյ:

Կամաւոր սուրբ պատարագք, հասակաւ մանկունք,
հայցեցէք լինիլ և մեզ ձեզ պսակակից:



Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի երգչախումբը:
Հեղինակ` Սարգիս Խիզանցի :
Հատված Արևագալի Ժամերգությունից (Հայ Եկեղեցու ինը ժամերգություններից երրորդն է, որ այժմ Մեծ Պահքի ընթացքում է կատարվում):
Արևագալի ժամերգությունը հնում Առավոտյանի մաս է կազմել, և Եզր Ա Փառաժնակերտցի (7 դար)կաթողիկոսն է այն անջատել իբրև առանձին ժամերգություն:

Ճգնաւորք Աստուծոյ. Արևագալի ժամերգություն

Ճգնաւորք Աստուծոյ, եւ ժառանգորդք երկնից արքայութեանն,
որք փոխանակեալք զանցաւորս առիք զանանցն բարութիւնսն.
բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ:

Նահատակք պանծալիք, և սիրեցեալք ի յերկնաւոր Հօրէն,
որք մկրտեցայք ընդ Քրիստոսի արեամբ ձերով ի մահ խաչին.
բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ:

Մարտիրոսք ցանկալիք, և օթեւանք Հոգւոյն ճշմարտութեանն,
որք յաղթեցիք հոգւով կարեաց և ցանկութեան.
բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ:

Գովելիք աշխարհի, և բաղձալիք վերնոցն պետութեանց,
որք երանութեան մասին հասիք քան զամենայն որդիս մարդկան.
բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ:

Կամաւոր պատարագք, մանկունք տիօք և կատարեալք իմաստութեամբ.
որք փոխանակ կաթին` արբիք զգինին զմայլեցուցիչ.
բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ:



Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի երգչախումբը:
Հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է :
Հատված Արևագալի Ժամերգությունից (Հայ Եկեղեցու ինը ժամերգություններից երրորդն է, որ այժմ Մեծ Պահքի ընթացքում է կատարվում):
Արևագալի ժամերգությունը հնում Առավոտյանի մաս է կազմել, և Եզր Ա Փառաժնակերտցի (7 դար)կաթողիկոսն է այն անջատել իբրև առանձին ժամերգություն:

Յարևելից յարևմուտս. Արևագալի ժամերգություն

Յարևելից յարևմուտս, մանկունք Սիովնի, օրհնեցէք միշտ անդադար զծագողն լուսոյ:
Եկեղեցիք արդարոց և փառաբանիչք, բարեբանեցէք որ ետ զիմաստս լուսոյ:



Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի երգչախումբը:
Հեղինակ` Սարգիս Խիզանցի :
Հատված Արևագալի Ժամերգությունից (Հայ Եկեղեցու ինը ժամերգություններից երրորդն է, որ այժմ Մեծ Պահքի ընթացքում է կատարվում):
Արևագալի ժամերգությունը հնում Առավոտյանի մաս է կազմել, և Եզր Ա Փառաժնակերտցի (7 դար)կաթողիկոսն է այն անջատել իբրև առանձին ժամերգություն:

Յարևելից մինչ ի մուտս, Արևագալի ժամերգություն


Յարեւելից մինչ ի մուտս. ի հիւսիսոյ եւ ի հարաւոյ. ամենայն ազգք եւ ազինք, յօրհնութիւն նոր օրհնեցէք զարարիչն արարածոց, որ ծագեաց զլոյս արեգականն այսօր յաշխարհս:
Եկեղեցիք արդարոց. փառաբանիչք Ամենասուրբ Երրորդութեանն. յառաւօտս լուսոյ զառաւօտ խաղաղութեան Քրիստոս գովեցէք ընդ Հօր եւ Հոգւոյն, որ ծագեաց զլոյս գիտութեանն իւրոյ ի մեզ:






Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի երգչախումբը:
Հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է :
Հատված Արևագալի Ժամերգությունից (Հայ Եկեղեցու ինը ժամերգություններից երրորդն է, որ այժմ Մեծ Պահքի ընթացքում է կատարվում):
Արևագալի ժամերգությունը հնում Առավոտյանի մաս է կազմել, և Եզր Ա Փառաժնակերտցի (7 դար)կաթողիկոսն է այն անջատել իբրև առանձին ժամերգություն:

Tuesday, February 7, 2012

Հավատամք

Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն Ամենակալ՝ յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից։ Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս Որդին Աստուծոյ՝ ծնեալն յԱստուծոյ Հօրէ, Միածին՝ այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք։ Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով։ Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն, նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։
Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։ Որ էջն ի Հորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն։
Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ յառաքելական սուրբ եկեղեցի, ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց։ Ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց, յարքայութիւնն երկնից եւ ի կեանսն յաւիտենականս։
(աշխարհաբար)



Նիկիական հանգանակը Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփումն է, ընդունվել է 325թ.Նիկիայի Ա տիեզերական Ժողովի կողմից, լրացվել է հաջորդ՝ 381թ. Կոստանդնուպոլսի Բ և 431թ. Եփեսոսի Գ Տիեզերական Ժողովներում:
Այն արտասանվում է Սուրբ Պատարագի, Քահանայական Ձեռնադրության ընծայման և այլ հանդիսավոր արարողությունների ժամանակ:
Մկրտության խորհրդի ընթացքում ասվում է Առաքելական Հանգանակը:

Ամէն, Հայր Սուրբ. Կարինե Ավետիսյան

Ամէն. Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ,
Օրհնութիւն եւ փառք Հօր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:



Հատված Սուրբ Պատարագից,
Կատարում է Կարինե Ավետիսյանը:

Անկանիմ առաջի Քո. Աննա Մայիլյան

Անկանիմ Առաջի Քո եւ խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց.
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:

Աղաղակեմ որպէս մաքսաւորն. եւ հեղում զարտասուս իմ առաջի Քո որպէս պոռնիկն.
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:

Յաներեւոյթ թշնամւոյն պարտեցայ, եւ ի գաղտնի նետից բանսարկուին վիրաւորեցայ,
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:



Պահոց օրերի <<Ողորմեա>> շարական է` ԴՁ ձայնեղանակի:
Հեղինակը Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է:
Կատարում է Աննա Մայիլյանը:

Monday, February 6, 2012

Անկանիմ առաջի Քո, Մեսրոպ Մաշտոց

Անկանիմ Առաջի Քո եւ խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց.
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:

Աղաղակեմ որպէս մաքսաւորն. եւ հեղում զարտասուս իմ առաջի Քո որպէս պոռնիկն.
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:

Յաներեւոյթ թշնամւոյն պարտեցայ, եւ ի գաղտնի նետից բանսարկուին վիրաւորեցայ,
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:



Պահոց օրերի <<Ողորմեա>> շարական է` ԴՁ ձայնեղանակի:
Հեղինակը Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է:
Մշակումը` Վահան Արծրունու:
Կատարում է Հասմիկ Բաղդասարյանը:

Ծով կենցաղոյս, Մեսրոպ Մաշտոց

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալէկոծէ,
Մրրկեալ ալիք թշնամին զիս յարուցանէ,
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւէն:



Պահոց օրերի Օրհնության շարական է` ԱԿ ձայնեղանակի:
Երգվում է Գիշերային ժամերգության ժամանակ:
Հեղինակը Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է:
Մշակումը` Վահան Արծրունու:
Կատարում է Հասմիկ Բաղդասարյանը:

Հավուն հավուն

Հաւուն հաւուն արթնացեալ դիտելով զհեթանոսս:
Ձայնէր, ձայնէր տատրակին, սիրասնունդ սիրելւոյն:
Դարձիր, դարձիր սոմնացիդ, ընդ վիմին հովանեաւ:
Եկ, հարսնուհիդ, ի լերանց ընծուց դաշտաց այծեմանց:



Տաղ Հարության:
Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ: Կատարում է Լուսինե Զաքարյանը:

Տօնեմք

Տօնեմք զՔո Յարութիւնդ Քրիստոս:



Կատարում է Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Հարության մեղեդի է: Երգվում է սուրբ Պատարագի ընթացքում:

Sunday, February 5, 2012

Անճառին խորան, Կարինե Ավետիսյան


Անճառին խորան,
Բանին բնակարան,
Գովեալ Մարիամ սրբուհի,
Դու վարդ անթառամ:
Ես իսկ չեմ արժան
Զքեզ առնուլ բերան,
Է քեզ երանի, տիրածին,
Ընտիր Մարիամ:
Թագուհի վերին,
Ժառանգ երկնային,
Ի քեզ պաղատիմ, Տալիթայ,
Լոյս տուր իմ ակին:



Հեղինակ` Մխիթար Սեբաստացի,
Կատարում է Կարինե Ավետիսյանը:

Այս տաղը երգվում է Սուրբ Աստվածածնին նվիրված տոներին, Սուրբ Պատարագի ընթացքում:

Saturday, February 4, 2012

Նայեաց սիրով, Ներսես Շնորհալի

Նայեաց սիրով, Հայրդ գթած, ի քո ստեղծեալ գործս ձեռաց.
եւ զբանակս հրեշտակաց. տուր պահապան մեզ տկարաց,
փրկեա զանձինս ի փորձանաց ի խաւարի շրջող դիւաց.
զի ի տըւընջեան եւ գիշերի տացուք քեզ փառս անլռելի:

Րամեալքս զքեզ, Տէր, աղաչեմք մեզ յօգնութիւն նայեա,
հայցեմք. պահապանդ Իսրայելի անձանց մերոց լեր հովանի.
օթեա առ մեզ խաղաղարար, զի ննջեսցուք անխռովաբար.
եւ ընդ առաւօտս կանխեսցուք օրհնել զքեզ ընդ Հօր Հոգւով:

Հալածեա ի մէնջ Տէր նշանաւ խաչի քո
զընդդիմամարտ եւ զաներեւոյթ գազանն.
եւ մի տար յապականութիւն զքո ժառանգութիւն:

Բարեխօսեա վասն մեր, Աստուածածին Մարիամ.
որ ծնար զՏէր Աստուած որ հովուԷրն զԻսրայէլ.
ամենազօր եւ սքանչելի փառօքն Իւրովք:




Խաղաղական ժամերգության երկրորդ երգն է:
Հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսն է:
Երգի ծայրակապն է <<ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ>>:

Thursday, February 2, 2012

Ամեն Հայր Սուրբ, Կարինե Ավետիսյան, Մշակումը` Արա Պարթևյանի

Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ,
Օրհնութիւն եւ փառք Հօր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:



Հատված Սուրբ Պատարագից,
Մշակումը` Արա Պարթևյանի,
Կատարում է Կարինե Ավետիսյանը:
Գործածվել են Սարգիս Պիծակի մանրանկարներից:

Բաց մեզ Տէր. Գևորգ Զ Չորեքչյան

Բաց մեզ Տէր,
բաց մեզ Տէր,
բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան,
որ ողբալով կարդամք առ Քեզ:



Մշակումը` Գևորգ Զ Չորեքչյանի:
Երգվում է Դռնբացեքի կարգի ժամանակ (Ծաղկազարդի երեկոյան):
Քառասնօրյա պահեցողությունից հետո ժողովուրդը հավաքվում է եկեղեցու նախապես փակված դռների մոտ, երգվում է <<Բաց մեզ Տէր>>-ը, որից հետո դռները բացվում են և ներկաները ներս են մտնում:

Հոգիդ Աստված

Հոգիդ Աստուած
աղբիւր շնորհաց առատաբաշխ եւ միշտ գթած
զմայրս մեր պայծառացո,
զմանկունս սորին քեւ զօրացո,
զՀայրապետս մեր կեցո եւ ի շնորհս Քո փայլեցո,
ի փառս Սուրբ Երրորդութեան
այժմ եւ յաւէտ եւ յաւիտեան.



Կատարում է Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Երգվում է Հայրապետական մաղթանքների ժամանակ:
(Հայրապետական մաղթանք է կատարվում օրվա կաթողիկոսի ծննդյան, օծման և անվանակոչության օրերին, ինչպես նաև` հունվարի 1-ին, Համբարձման, Էջմիածնի տոներին և ըստ հարկի):

Բարեխօսութեամբ. Հատված Սուրբ Պատարագից

Բարեխօսութեամբ Մօր քոյ եւ Կուսին՝ ընկա՛լ զաղաչանս քոց պաշտօնէից:
Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր սուրբ զԵկեղեցի արեամբ քո, Քրիստոս.
եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց:
Այսօր ժողովեալ դասք քահանայից, սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց,
խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր, յօրինակ ըստ հնումն Զաքարիա:
Ընկա՛լ առ ի մէնջ զխնկանուէր մաղթանս, որպէս զպատարագն Աբելի, զՆոյի եւ զԱբրահամու:
Բարեխօսութեամբ վերին քո զօրաց՝ միշտ անշարժ պահեա՛ զԱթոռ Հայկազնեայց:


Կատարում է <<Նարեկ>> երգչախումբը:
Մշակումը` Կոմիտաս վարդապետի:
Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ` Աշխարհգալոցին, երբ պատարագիչ հոգևորականը թափորով իջնում է Սուրբ Խորանից և անցնում Եկեղեցում հավաքված հավատացյալների միջով. սա Քրիստոսի աշխարհ գալու խորհուրդն ունի:

Այսօր ձայնն Հայրական

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական,
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ,
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:



Հեղինակը Հովհաննես Երզնկացի (Պլուզ) (1220/30-1293թթ.) վարդապետն է:
Երգվում է Սուրբ Ծնունդին` հունվարի 6-ին, Ջրօրհնեքի արարողության ժամանակ:

Wednesday, February 1, 2012

Անթառամ ծաղիկ

Անթառամ ծաղիկ,
Անդատապարտ շառաւիղ.
Վերաբուսեալ յարմատոյն յեսեայ.
զքեզ եսայիաս կանխաւ վերագոչեաց
եօթնարփեան շնորհաց հոգւոյն ընդունարան գոլ`
Աստուածածին եւ կոյս. զքեզ մեծացուցանեմք:



Հեղինակ` Մովսես Խորենացի:
Կատարում է Արտակ սարկավագ Ղևոնդյանը:
Ձայնագրված է 2006թ.:
Տարվա մեջ երգվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան հինգերորդ օրը և Վերափոխման տոնին` որպես Ճաշու շարական:

Տեր Ողորմեա հատված Սուրբ Պատարագից-Խորեն Մեխանեջյան

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:

Կատարում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը:
Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, որը կատարվել է բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (18-րդ դար) այն հավելել է Սուրբ Պատարագի մեջ:

Ճանապարհ, Արևագալի Ժամերգություն

Ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք Քրիստոս. առաջնորդեա՛ հոգւոց մերոց. յերկրէ ելանել յերկինս:
Դուռն կենաց մտից Յիսուս. մոյծ եւ զմեզ առ Հայր քո եւ Հոգի. երգել միշտ զփառս:



Հատված Արևագալի ժամերգությունից:
Հեղինակ Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոս: