Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:
Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:
Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:
Կատարում է Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու մանկական երչախումբը:
Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, որը կատարվել է բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (18-րդ դար) այն հավելել է Սուրբ Պատարագի մեջ
Լևոն սարկավագ, շատ լավ կլիներ, որ նշեիք թե որտեղի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու երգչախումբն է:
ReplyDelete