Thursday, February 9, 2012

Լոյս. Արևագալի ժամերգություն

Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց.
Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ.
ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

Լոյս, ի լուսոյ ծագումն արեգակն արդար, անճառ ծնունդ Հօր Որդի,
յառաջ քան զարև անուն քո գովեալ ընդ Հօր.
ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

Լոյս, ի Հօրէ բխումն աղբիւր բարութեան, Հոգիդ Սուրբ Աստուծոյ,
մանկունք եկեղեցւոյ ընդ հրեշտակս զքեզ բարեբանեն.
ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

Լոյս, երրեակ և մի անբաժանելի Սուրբ Երրորդութիւն,
զՔեզ ընդ երկնայնոցն երկրածինքս միշտ փառաւորեմք.
ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:




Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի երգչախումբը:
Հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է :
Հատված Արևագալի Ժամերգությունից (Հայ Եկեղեցու ինը ժամերգություններից երրորդն է, որ այժմ Մեծ Պահքի ընթացքում է կատարվում):
Արևագալի ժամերգությունը հնում Առավոտյանի մաս է կազմել, և Եզր Ա Փառաժնակերտցի (7 դար)կաթողիկոսն է այն անջատել իբրև առանձին ժամերգություն:

No comments:

Post a Comment