Tuesday, February 7, 2012

Հավատամք

Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն Ամենակալ՝ յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից։ Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս Որդին Աստուծոյ՝ ծնեալն յԱստուծոյ Հօրէ, Միածին՝ այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք։ Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով։ Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն, նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։
Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։ Որ էջն ի Հորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն։
Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ յառաքելական սուրբ եկեղեցի, ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց։ Ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց, յարքայութիւնն երկնից եւ ի կեանսն յաւիտենականս։
(աշխարհաբար)



Նիկիական հանգանակը Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դավանանքի ամփոփումն է, ընդունվել է 325թ.Նիկիայի Ա տիեզերական Ժողովի կողմից, լրացվել է հաջորդ՝ 381թ. Կոստանդնուպոլսի Բ և 431թ. Եփեսոսի Գ Տիեզերական Ժողովներում:
Այն արտասանվում է Սուրբ Պատարագի, Քահանայական Ձեռնադրության ընծայման և այլ հանդիսավոր արարողությունների ժամանակ:
Մկրտության խորհրդի ընթացքում ասվում է Առաքելական Հանգանակը:

No comments:

Post a Comment