Ճգնաւորք Աստուծոյ, եւ ժառանգորդք երկնից արքայութեանն,
որք փոխանակեալք զանցաւորս առիք զանանցն բարութիւնսն.
բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ:
Նահատակք պանծալիք, և սիրեցեալք ի յերկնաւոր Հօրէն,
որք մկրտեցայք ընդ Քրիստոսի արեամբ ձերով ի մահ խաչին.
բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ:
Մարտիրոսք ցանկալիք, և օթեւանք Հոգւոյն ճշմարտութեանն,
որք յաղթեցիք հոգւով կարեաց և ցանկութեան.
բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ:
Գովելիք աշխարհի, և բաղձալիք վերնոցն պետութեանց,
որք երանութեան մասին հասիք քան զամենայն որդիս մարդկան.
բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ:
Կամաւոր պատարագք, մանկունք տիօք և կատարեալք իմաստութեամբ.
որք փոխանակ կաթին` արբիք զգինին զմայլեցուցիչ.
բարեխօսեցէք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ:
Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի երգչախումբը:
Հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է :
Հատված Արևագալի Ժամերգությունից (Հայ Եկեղեցու ինը ժամերգություններից երրորդն է, որ այժմ Մեծ Պահքի ընթացքում է կատարվում):
Արևագալի ժամերգությունը հնում Առավոտյանի մաս է կազմել, և Եզր Ա Փառաժնակերտցի (7 դար)կաթողիկոսն է այն անջատել իբրև առանձին ժամերգություն:
No comments:
Post a Comment