Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Monday, February 25, 2013
Այսօր գոլով ի Բեթանիա
Այսօր գոլով ի Բեթանիա քո ամենազօր հրամանաւդ. ձայնեցեր Ղազարու եւ դողացաւ մահ. դժոխք պարտեցաւ ապականութիւն լուծաւ. կենդանարար Քրիստոս կեցո զմեզ:
Այսօր գոլով Բեթանիա զքո զաշխարհակեցոյց սուրբ զյարութիւնդ. յառաջագոյն ծանուցեր անապականաբար կոչմամբ զչորեքօրեայն ի թաղմանէ. կենդանարար Քրիստոս:
Այսօր գոլով Բեթանիա եբրայեցւոց մանկունքն սքանչացեալ ասէին. զՄարիամու զեղբայրն թաղմանէ յարուցեալ որդւոյն Մարիամու. կենդանա:
Կենդանութեանց բաշխօղ Քրիստոս. ի Բեթանիա եկաւորեալ այսօր. բարեկամին Ղազարու պարգ եւ է զկենդանութիւն:
Տնօրինաբար արտասուելով ընդ Մարթայի եւ ընդ Մարիամու. ողբակցէր եւ որպէս մարդ հարցանէր ուր եդիք զՂազարոս:
Եւ որպէս զԱստուած բարբառով յարուցանէ ի մեռելոց զչորեքօրեայն. եւ զուգընթաց ձայնին մեռեալն եկն արտաքս անապական:
Յաստուածային ձայնէ գոչմանն սարսեցին դողալով կարապետք դժոխոցն. եւ մեռեալն եկն արտաքս անապական:
Կացեալ ի դուրս այրին եւ ձայնէր ազդարարող բարբառովն ի գերեզմանն. Ղազարէ եկ արտաքս անապական:
Ղազարոսի հարության հիշատակի օրվա Օրհնության շարականն է:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment