Tuesday, February 26, 2013

Բաց մեզ Տէր

Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ:

Երգվում է Դռնբացեքի կարգի ժամանակ (Ծաղկազարդի երեկոյան):Քառասնօրյա պահեցողությունից հետո ժողովուրդը հավաքվում է եկեղեցու նախապես փակված դռների մոտ (հաճախ նաև փակված վարագույրի առջև է կատարվում կարգը), երգվում է Բաց մեզ Տէրը, որից հետո դռները բացվում են և ներկաները ներս են մտնում:

Ուրախ լեր

Ուրախ լեր եկեղեցի սուրբ
Ի գալստեան սուրբ Միածնին:
Ուրախ լեր եւ ցնծայ հանդերձ ամենայն սրբովք:



Երգվում է Ծաղկազարդի երեկոյան` Դռնբացեքի կարգի ժամանակ:

Monday, February 25, 2013

Որ ի յերկնից իջեր

Որ ի յերկնից իջեր բանդ Աստուած մարդ եղեալ ի սրբոյ կուսէն. յարութիւն եկիր առնել բարեկամին քում Ղազարու. փառք գալստեանդ քում Քրիստոս թագաւոր անմահ:
Յորմէ դողան դասք հրեշտակաց մարդասիրապէս արտասուեցէր. ողբակցելով ընդ Մարթայի եւ ընդ Մարիամու.
փառք գալստեանդ քում Քրիստոս թագաւոր անմահ:
Աղբիւր կենաց եւ անմահութեան. Աստուածային ձայնիւ դողացուցեր զմահ. եւ նորոգեցեր զչորեքօրեայ զմեռեալն.
փառք գալստեանդ քում Քրիստոս թագաւոր անմահ:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Ճաշու շարականն է:
Երգվում է Սուրբ Պատարագին և Ճաշու 9-րդ ժամերգության ժամանակ:

Յիսուս Միածին

Յիսուս միածինն անմահութեանց պարգեւատուն երեւեցաւ մեզ. խափանեաց զզօրութիւն մահու:
Բղխմամբ արտասուաց Մարիամու եւ Մարթայի անկեալ առ ոտսն տեառն. խնդրէին զնորոգումն եղբօրն:
Բանիւ բանն Աստուած կենագործեաց զՂազարոս ի թաղմանէ. եւ եկեալ արտաքս անապական:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Մանկունք և Համբարձի շարականն է:

Տէր հանէր ի դժոխոց.Ղազարու հարության Առավոտու երգ

Տէր, հանէր ի դժոխոց զանձն իմ,
եւ փրկեցէր զիս յայնցանէ որք իջանէն ի գուբ:
Բարձր առնեմ զՔեզ, Տէր, զի ընկալար զիս,
եւ ոչ ուրախ արարէր զթշնամին իմ յիս:



Առավոտու երգ Ղազարու հարության հիշատակի օրվա: Առավոտու երգը երկու տուն սաղմոսի փոխասացություն է հատուկ մեղեդիով, որ երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ` Փառք ի բարձունս-ից հետո:

Աղբիւր անմահութեան

Աղբիւր անմահութեան բղխեալ ի Բեթանիա. կենագործեաց զՂազարոս ի թաղմանէ:
Կանխեալ Մարիամանցն արտասուալից հառաչմամբ. գտին կենդանացեալ զչորեքօրեայ զմեռեալն:
Յաստուածային ձայնէ գոչմանն սարսեցին դողալով դժոխք եւ երիզապինդ մեռեալն զգեցաւ զանմահութիւն:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Տեր հերկնից շարականն է:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Որ ի չորեքկերպեան

Որ ի չորեքկերպեան կենդանեաց փառաբանիս ի բարձունս. այսօր մարդասիրապէս փրկիչի Բեթանիա երթալ յանձն առեր. աղբիւր կենաց մեր եւ յոյս ողորմեա մեզ:
Որ յարտասուս Մարիամանց գթացեալ արտասուեցեր եւ յասացեր ցնոսա. ուր եդիք ես յարուցից զսիրելին իմ զՂազար. աղբիւր կենաց մեր եւ յոյս ողորմեա մեզ:
Աստուածային արարչագործ ձայնիւդ քո Քրիստոսի թաղմանէ կոչեցեր զՂազարոս. ցուցար կենդանեաց եւ մեռելոց Աստուած. աղբիւր կենաց մեր եւ յոյս ողորմեա մեզ:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Ողորմյա շարականն է: