Tuesday, September 25, 2012

Ընդ լուսափայլ զւարթնոյն

Ընդ լուսափայլ զւարթնոյն զյարուցեալն օրհնեսցուք. եւ մաղթելով խնդրեսցուք մաքրել զմեզ ի մեղաց:
Ընդ խնկաբեր սուրբ կանանցն անմահ բուրմանն անուշից, խունկս աղօթից մատուսցուք, մաքրել զմեզ ի մեղաց:
Ընդ իւղաբերիցն արտասուս զմարդկան բարձողն արտասուաց պաղատեսցուք ատասուօք մաքրել զմեզ ի մեղաց:
Ընդ Քրիստոսի պահելով յաղթող լիցուք փորձողին եւ ընդ հրեշտակս երգեսցուք, փառք ի բարձունս Աստուծոյ:



Աղուհացից` Մեծ Պահքի Երրորդ կիրակիի կանոնի Տեր Հերկնից շարականն է:

Ամենասուրբ Երրորդութեանն.Սուրբ Սարգիս և Սուրբ Գևորգ

Սուրբ Սարգիս և Սուրբ Գևորգ Զորավարների տոնի Օրհնության շարականն է.
երգվում է Գիշերային ժամերգության ժամանակ:
Երգի հեղինակը Վարդան Արևելցին է, ոմանք նաև Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետին են վերագրում:
Կատարում է Հովեր երգչախումբը:



Ամենասուրբ Երրորդութեանն ընտրեալ ծառայ եւ հաւատարիմ.
յաղթող սպառազէն եւ քաջ նահատակ.
երագահաս սուրբդ Սարգիս շնորհաց օթեւան.
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Թագաւորին երկնաւորի սուրբ զօրապետ եւ մենամարտիկ.
սիրով անմահին խաչեալ յաշխարհի.
երագահաս սուրբդ Սարգիս խաչիւ պսակեալ.
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Արեգականն արդարութեան մեծ կարապետ,
պայծառ արուսեակ, ցոլացեալ յարեւմտից ի յելս արեւու.
երագահաս սուրբդ Սարգիս անշէջ ճառագայթ.
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Աւետաւոր հայոց մեծաց դիմեալ ի մէջ երկրի ի հիւսիսոյ.
հողմն հարաւոյ ի դաշտ ծաղկածին. երագահաս սուրբդ Սարգիս տունկ անմահութեան.
բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Խաչաչարչար սուրբ դիտապետ նշանագործ անուամբ ի խաչ եւ յեկեղեցի.
առաւել պայծառ ի գլուխս Գագայ ի գագաթան տեղւոջն օրհնեալ սրբոյն Մեսրոպայ.
երագահաս սուրբդ Սարգիս բագնեաց կործանիչ. բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:

Monday, September 10, 2012

Պահապան խնդրեմք

Պահապան խնդրեմք ի Քէն Քրիստոս, մի անտես առներ,
այլ շնորհեա խնդրողացս ի քէն զամենայաղթ զօրութիւն սուրբ խաչի Քո, յօգնութիւն անձանց մերոց:

Եւ մի տար սասանութեան զոտս մեր Փրկիչ, այլ ամրացո հաստատուն հաւատով յանձինս մեր,
զյոյս, զսէր եւ զհաւատս մինչեւ յաւիտեան:

Աղբերացուցես զմեզ զշնորհս Քո զողորմութեան, Տէր Աստուած
խոստովանեսցուք հաւատով Սուրբ զԵրրորդութիւնդ`
զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ յաւիտեանս. Ամէն:



Ապաշխարության Համբարձի շարական,
երգվում է Երեկոյան ժամերգության ժամանակ պահոց օրերին:

Գթա Տէր. Ալեքսանդր Հարությունյան

Գթա, Տէր, ի հոգիս մեր ննջեցելոցն եւ յիշեա ողորմութեամբ. քանզի գինք սուրբ արեան քո են. ի յորժամ հրաշալի ձայնիւ փողոյն յառնեն մեռեալքն, եւ կան առաջի ահաւոր քո բեմին: Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն: Զլուսաւորեալքս ծննդեամբ սուրբ աւազանին մի բարկութեամբ խրատեր եւ մի սրտմտութեամբդ քո յանդիմաներ, ի յորժամ հրաշալի ձայնիւ փողոյն յառնեն մեռեալքն, եւ կան առաջի ահաւոր քո բեմին:




Հեղինակը Պետրոս Գետադարձ կաթողիկոսն է: Երգվում է Հեգեհանգստյան արարողությունների ժամանակ: Մշակումը` Ալեքսանդր Հարությունյանի: Կատարում է Մայր Տաճարի երգչախումբը. սիրողական ձայնագրություն:

Friday, August 31, 2012

Այսօր ցնծան երկնայինքն. Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական

Այսօր ցնծան երկնայինքն եւ պար առեալ ի բարձունս.
երգեն զերգս հոգեւորս յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր վերինն Սիովն գոչեն զերգս սրովբէիցն
զԵրեքսրբեանն ասելով յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր աստեղք եւ լուսին ընդ արեւու հրճուելով
գովեն զլոյսն ի Հօրէ յաւուր ծննդեան Լուսոյ Մօրն:

Այսօր ծերքն օրինականք մանկամբք նորոյ սիովնի
երիտասարդք եւ կուսանք խնդան ծննդեան Տիրուհւոյն:

Այսօր գունդք առաքելոցն եւ պարք նախատեսացն
յաւուր ծննդեան Մօր Բանին երգեն զփառս ի բարձունս



Կատարում է Գեղարդավանքի Երգչախումբը:
Սբ. Աստվածածնի Ծննդյան Տեր հերկնից շարականն է:
Սուրբ Աստվածածնի յոթ տոներից չորսն անշարժ են` միշտ նուըն օրն են տոնվում:
1.Ավետում-ապրիլի 7
2.Ծնունդ Սբ. Աստվածածնի-սեպտեմբերի 8
3.Սբ. Կույսի ընծայումը տաճարին-նոյեմբերի 21
4.Սբ. Կույսի հղացումը Աննայից և Հովակիմից-դեկտեմբերի 9
Մյուս երեք տոներն են` Վերափոխում, Գոտու գյուտի և Տուփի գյուտի տոներ:

Նայեա ի մեզ

Նայեա ի մեզ եւ ողորմեա մեզ Քրիստոս որ ունիս բազում գթութիւն:
Որ Հայրդ ես որբոց եւ դատաւոր այրեաց Քրիստոս որ ունիս բազում գթութիւն:
Որ պսակիչդ ես սրբոց լուր եւ մեզ աղօթիւք սոցա Քրիստոս որ ունիս բազում գթութիւն:



Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:
Մարտիրոսաց կանոնի ԳՁ ձայնեղանակի <Ողորմյա> շարականն է:
Կատարում է Հովեր երգչախումբը: