Thursday, February 2, 2012

Բաց մեզ Տէր. Գևորգ Զ Չորեքչյան

Բաց մեզ Տէր,
բաց մեզ Տէր,
բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան,
որ ողբալով կարդամք առ Քեզ:



Մշակումը` Գևորգ Զ Չորեքչյանի:
Երգվում է Դռնբացեքի կարգի ժամանակ (Ծաղկազարդի երեկոյան):
Քառասնօրյա պահեցողությունից հետո ժողովուրդը հավաքվում է եկեղեցու նախապես փակված դռների մոտ, երգվում է <<Բաց մեզ Տէր>>-ը, որից հետո դռները բացվում են և ներկաները ներս են մտնում:

Հոգիդ Աստված

Հոգիդ Աստուած
աղբիւր շնորհաց առատաբաշխ եւ միշտ գթած
զմայրս մեր պայծառացո,
զմանկունս սորին քեւ զօրացո,
զՀայրապետս մեր կեցո եւ ի շնորհս Քո փայլեցո,
ի փառս Սուրբ Երրորդութեան
այժմ եւ յաւէտ եւ յաւիտեան.



Կատարում է Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Երգվում է Հայրապետական մաղթանքների ժամանակ:
(Հայրապետական մաղթանք է կատարվում օրվա կաթողիկոսի ծննդյան, օծման և անվանակոչության օրերին, ինչպես նաև` հունվարի 1-ին, Համբարձման, Էջմիածնի տոներին և ըստ հարկի):

Բարեխօսութեամբ. Հատված Սուրբ Պատարագից

Բարեխօսութեամբ Մօր քոյ եւ Կուսին՝ ընկա՛լ զաղաչանս քոց պաշտօնէից:
Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր սուրբ զԵկեղեցի արեամբ քո, Քրիստոս.
եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց:
Այսօր ժողովեալ դասք քահանայից, սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց,
խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր, յօրինակ ըստ հնումն Զաքարիա:
Ընկա՛լ առ ի մէնջ զխնկանուէր մաղթանս, որպէս զպատարագն Աբելի, զՆոյի եւ զԱբրահամու:
Բարեխօսութեամբ վերին քո զօրաց՝ միշտ անշարժ պահեա՛ զԱթոռ Հայկազնեայց:


Կատարում է <<Նարեկ>> երգչախումբը:
Մշակումը` Կոմիտաս վարդապետի:
Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ` Աշխարհգալոցին, երբ պատարագիչ հոգևորականը թափորով իջնում է Սուրբ Խորանից և անցնում Եկեղեցում հավաքված հավատացյալների միջով. սա Քրիստոսի աշխարհ գալու խորհուրդն ունի:

Այսօր ձայնն Հայրական

Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական,
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ,
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:



Հեղինակը Հովհաննես Երզնկացի (Պլուզ) (1220/30-1293թթ.) վարդապետն է:
Երգվում է Սուրբ Ծնունդին` հունվարի 6-ին, Ջրօրհնեքի արարողության ժամանակ:

Wednesday, February 1, 2012

Անթառամ ծաղիկ

Անթառամ ծաղիկ,
Անդատապարտ շառաւիղ.
Վերաբուսեալ յարմատոյն յեսեայ.
զքեզ եսայիաս կանխաւ վերագոչեաց
եօթնարփեան շնորհաց հոգւոյն ընդունարան գոլ`
Աստուածածին եւ կոյս. զքեզ մեծացուցանեմք:



Հեղինակ` Մովսես Խորենացի:
Կատարում է Արտակ սարկավագ Ղևոնդյանը:
Ձայնագրված է 2006թ.:
Տարվա մեջ երգվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան հինգերորդ օրը և Վերափոխման տոնին` որպես Ճաշու շարական:

Տեր Ողորմեա հատված Սուրբ Պատարագից-Խորեն Մեխանեջյան

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:

Կատարում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը:
Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:
Երգը նախապես ցասման ժամի մաս է կազմել, որը կատարվել է բնական աղետների և թշնամիների հարձակումների ժամանակ: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (18-րդ դար) այն հավելել է Սուրբ Պատարագի մեջ:

Ճանապարհ, Արևագալի Ժամերգություն

Ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք Քրիստոս. առաջնորդեա՛ հոգւոց մերոց. յերկրէ ելանել յերկինս:
Դուռն կենաց մտից Յիսուս. մոյծ եւ զմեզ առ Հայր քո եւ Հոգի. երգել միշտ զփառս:



Հատված Արևագալի ժամերգությունից:
Հեղինակ Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոս: