Monday, February 25, 2013

Ահաւորես թագաւոր

Զկուսութիւնդ քո Աստուածածին անարատ. զոր ոչ բոցակիզեաց հուր Աստուածութեանն. մեծացուցանեմք: Որ յարգանդի քում անապականաբար բնակեցաւ Քրիստոս Աստուած. եւ փրկիչ անձանց մերոց. մեծ: Անհասանելի տէրունական յայտնութիւն աշխարհի ծագեցաւ. անմատոյց լուսոյն երկրպագեսցուք:
Ղազարոսի հարության հիշատակի օրվա Մեծացուսցե շարականն է:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Աստուածային գոչմամբ

Աստուածային գոչմամբ ձայն արկեալ առ Ղազարոս կոչեցեր ի թաղմանէ. Աստուած հարցն մերոց:
Որ զարտասուս Մարիամու եւ Մարթայի ոչ անտես արարեր բարերար. Աստուած:
Զչորեքօրեայ զմեռեալն իշխանութեամբ անապական կոչեցեր ի թաղմանէ. Աստուած:
Գործք տեառն զտէր օրհնեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Գիշերք զտէր օրհնեցէք:
Որ հօրն է փառակից ի Բեթանիա եկն այսօր յարութիւն առնելով Ղազարու. օրհնեցէք եւ գովեցէք բարձր:
Իսրայէլ զտէր օրհնեսցէ:
Եւ լուծեալ զզօրութիւնս դժոխոց. Աստուածաբար կոչեաց զմեռեալ չորեքօրեայն ի թաղմանէ. օրհնեցէք եւ գո:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Հարցի շարականն է:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Ալէլուք Ղազարու հարութեան

Ալէլուիա.Ալէլուիա.Ալէլուիա.
Բարձր առնեմ զՔեզ, Տէր, զի ընկալար զիս,
եւ ոչ ուրախ արարէր զթշնամին իմ յիս:
Տէր Աստուած իմ կարդացի առ Քեզ եւ բժշկեցէր զիս Տէր.
հաներ ի դժոխոց զանձն իմ, եւ փրկեցէր զիս յայնցանէ, որք իջանէն ի գուբ:
Ալէլուիա.Ալէլուիա.Ալէլուիա.
Եհան զիս ի գբոյ տառապանաց, ի կաւոյ եւ ի տղմոյ:
Հաստատեաց ի վերայ վիմի զոտս իմ եւ ուղղեաց զգնացս իմ:
Փառք եւ երկրպագութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յավիտեանս յաւիտենից.ամէն
Ալէլուիա.Ալէլուիա.Ալէլուիա.



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Ալելուքն է:
Ալելուքը Տերունի օրերի Գիշերային ժամերգության վերջին երգն է,
Սրբոց և Պահոց օրերին երգվում է Թագավոր հավիտյան:

Այսօր գոլով ի Բեթանիա

Այսօր գոլով ի Բեթանիա քո ամենազօր հրամանաւդ. ձայնեցեր Ղազարու եւ դողացաւ մահ. դժոխք պարտեցաւ ապականութիւն լուծաւ. կենդանարար Քրիստոս կեցո զմեզ: Այսօր գոլով Բեթանիա զքո զաշխարհակեցոյց սուրբ զյարութիւնդ. յառաջագոյն ծանուցեր անապականաբար կոչմամբ զչորեքօրեայն ի թաղմանէ. կենդանարար Քրիստոս: Այսօր գոլով Բեթանիա եբրայեցւոց մանկունքն սքանչացեալ ասէին. զՄարիամու զեղբայրն թաղմանէ յարուցեալ որդւոյն Մարիամու. կենդանա: Կենդանութեանց բաշխօղ Քրիստոս. ի Բեթանիա եկաւորեալ այսօր. բարեկամին Ղազարու պարգ եւ է զկենդանութիւն: Տնօրինաբար արտասուելով ընդ Մարթայի եւ ընդ Մարիամու. ողբակցէր եւ որպէս մարդ հարցանէր ուր եդիք զՂազարոս: Եւ որպէս զԱստուած բարբառով յարուցանէ ի մեռելոց զչորեքօրեայն. եւ զուգընթաց ձայնին մեռեալն եկն արտաքս անապական: Յաստուածային ձայնէ գոչմանն սարսեցին դողալով կարապետք դժոխոցն. եւ մեռեալն եկն արտաքս անապական: Կացեալ ի դուրս այրին եւ ձայնէր ազդարարող բարբառովն ի գերեզմանն. Ղազարէ եկ արտաքս անապական: Ղազարոսի հարության հիշատակի օրվա Օրհնության շարականն է:

Wednesday, December 5, 2012

Բազում են Քո գթութիւնդ. Հասմիկ Բաղդասարյան

Բազում են Քո գթութիւնդ բազմամեղ անձին իմոյ. ողորմեա Աստուած քաւիչ իմ:
Զի Քեզ անյիշաչար Տէր մեղայ չարին խաբմամբ. ողորմեա Աստուած քաւիչ իմ:
Ի Քո ի միւսանգամ գալստեանն յորժամ գաս դատել զերկիր. ողորմեա Աստուած քաւիչ իմ:



ԲՁ ձայնեղանակի ապաշխարության օրհնությունն է:
Կատարում է Հասմիկ Բաղդասարյանը:
Մշակումը` Վահան Արծրունու:
Հեղինակ` Սուրբ Մեսրոպ Մաշտոց:

Տէր որ ի մէջ լերին. Հասմիկ Բաղդասարյան

Տէր որ ի մէջ լերին աղբերացուցեր զջուրն ի վիմէն:
Տէր ի սրտէ իմմէ հան ինձ արտասուս ապաշխարության:
Զի կեցից եւ ապաշխարութեամբ ապրեցայց ի հանդերձեալ քոց դատաստանաց:




ԴԿ ձայնեղանակի Ապաշխարության Օրհնությունն է:
Հեղինակ` Սուրբ Մեսրոպ Մաշտոց:
Կատարում է Հասմիկ Բաղդասարյանը

Յամենայն ժամ. Հասմիկ Բաղդասարյան

Յամենայն ժամ աղաչանք իմ այս են. ի մեղաց իմոց սուրբ արա զիս Տէր:
Յանցանաց իմոց զարհուրի սիրտ իմ, աղաչեմ զՔեզ թող ինձ Տէր:
Արտուասուաց իմոց մի լռեր Տէր, զի պանդուխտ եմ ես յանցաւոր երկրի:




ԲԿ ձայնեղանակի Ապաշխարության օրհնությունն է:
Հեղինակ` Սուրբ Մեսրոպ Մաշտոց:
Կատարում է Հասմիկ Բաղդասարյանը:
Մշակումը` Վահան Արծրունու: