Monday, October 29, 2012

Փառք քեզ Տէր Աստուած մեր. Արտակ սրկ. Ղևոնդյան

Փառք քեզ, Տէր Աստուած մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ
խաղաղութեամբ անցուցանել:
Մարդասէր Աստուած զառաջակայ գիշերս,որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց
փրկեա, ի չարեաց ազատեա, եւ ի գործս բարիս առաջնորդեա:
Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի արա զամենայն
հաւատացեալս անուանդ քում սրբոյ եւ պահեա ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, տուր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բարձ
զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս:
Ողորմեա հարց եւ եղբարց մերոց կենդանեաց եւ հանգուցելոց:
Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ
այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ:
Տէր Աստուած, օգնեա թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից,
զօրաց եւ զաւակաց նոցին պահելով ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ ե
անխռով ի կամս ողորմութեան քոյ:
Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ
թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ:
Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:

Երգում է Արտակ սարկավագ Ղևոնդյանը: Օրվա վերջին` Հանգստյան ժամերգության փակման մաղթանքն է, որ երգվում է երիցագույն հոգևորականի կողմից:

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete