Wednesday, March 27, 2013

Ցօղեա յիս մշտկաւ

Ցօղեա' յիս մշտկաւ, եւ սուրբ եղէց, լուա', եւ քան զձիւն սպիտակ եղէց: Ողորմեա' ինձ, Աստուա'ծ, ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում քաւեա' զանօրէնութիւնս իմ: Առաւել լուա' զիս յանօրէնութենէ իմմէ եւ ի մեղաց իմոց սո'ւրբ արա զիս: Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ: Քեզ միայն մեղայ, Տէ'ր, եւչար առաջի քո արարի: Որպէս արդար եղիցիս ի բանս քո եւյաղթող ի դատել քեզ: Անօրէնութեամբ յղացաւ եւ ի մեղս ծանաւ զիս մայր իմ: Դու, Տէ'ր, զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս եւ զծածկեալս իմաստութեամբ քով յայտնեցեր ինձ: Ցօղեա' յիս մշտկաւ, եւ սուրբ եղէց, լուա', եւ քան զձիւն սպիտակ եղէց: Հիսուներորդ` Ողորմյա սաղմոսն է, որ հատուկ մեղեդիով երգվում է Ոտնլվայի ժամանակ:

No comments:

Post a Comment