Sunday, March 24, 2013

Որ նստիս ի քրովբէս

Որ նստիս ի քրովբէս Աստուած բանդ. այսօր վասն մեր խոնարհութեամբ նստար ի լերինն ձիթենեաց. օրհնեմք զքեզ անդադար երգով: Որ համագոյդ ես խորհրդոցդ հայրենի. աշակերտաց քոց ծանուցեր զխորհուրդ քո գալստեանդ. օրհնեմք զքեզ անդադար երգով: Որ ամենայնց ես արարիչ եւ ստեղծիչ կենդանութեան. այսօր զծածկեալ խորհուրդ Երրորդութեանդ յայտնեցեր եկեղեցւոյ սրբոյ քո. օրհնեմք զքեզ անդադար երգով: Ավագ Երեքշաբթի օրվա Տեր Հերկնից շարականն է:

No comments:

Post a Comment