Tuesday, March 26, 2013

Զքեզ հայր յառաջ

Զքեզ հայր յառաջ քան զաւիտեանս բարեբանեն դասք անմարմնոց հրեշտակաց. ձայնիւ երգով գոչեն եւ. աղաղակեն. Աստուած աստուծոց եւ տէր տերանց փրկիչ գոլով: Առաքեցեր զքո միածինդ մարմնանալ ի սուրբ կուսէն. եւ անարատ ծնանիլ յորովայնէ անապական.: բառնալով զմեր նեղութիւնս. Աստուած աստուծոց եւ տէր տերանց փրկիչ գոլով: Շնորհք բարի յԵրուսաղէմ երեւեցաւ հեթանոսաց. զի արարիչն յաւիտենից տղայ եղեալ յորդէգրութիւն կենաց կոչէ.Աստուած աստուծոց եւ տէր տերանց փրկիչ գոլով: Ավագ Հինգշաբթի օրվա Մեծացուսցե:

No comments:

Post a Comment