Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Friday, March 29, 2013
Այսօր անճառ
Այսօր անճառ լուսոյն ծագումն
ի փրկութեան մեր կատարումն
խոնարհի ի վերնատունն
ի ստուերական տօնից լրումն.
նախ քան զընթրիսն խորհրդոյ
սփածաւ զենջակ արկողն լուսոյ
եւ ջուր առեալ ծառայաբար`
զոտս լուանայր զաշակերտացն:
Բանին Հօր փառաց լուսոյ
Պետրոս մերձիլ յոտս ոչ ներէր
այնմ ձեռաց, որոյ են գործք
երկնից երկինք եւ երկրաւորք,
որով կուրաց աչք բացան,
խուլք եւ համերք արձակեցան,
որ վեր ածեաց զինքն ի ծովէն,
սաստեաց ալեացն, եւլռեցին
Երգի հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է:
Երգվում է Ավագ Ուրբաթ` Ավագ Հինգշաբէի գիշերը` Խավարման կարգի ժամանակ:
Այն երգվում է նաև Գիշերային ժամերգության Խաչի պաշտոնի ժամանակ: Խաչի պաշտոն կատարվում է Սուրբ Խաչի տոներին /բացի Երևումն Սուրբ Խաչի տոնից/ նաև Մեծ Պահքի կիրակիներին:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment