Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Sunday, March 24, 2013
Որ սքանչելիդ ես
Որ սքանչելիդ ես ի բարձունս տէր. եւ ահաւոր ի մէջ երկրի անուն քո սուրբ. օրհնեալ ես Աստուած հարցն մերոց:
Որ զհաւատացեալսն ի քեզ պահեալ եւ զչարսն պատժեալ. գործակցօք ջրովք սուզմամբ յանդունդս. օրհնեալ ես Աստուած հարցն մերոց:
Որ հաստատեցեր ազգի մարդկան հրով փորձիլ ի յերկրորդումն. պահեա անարատ զքո փրկեալս. օրհնեալ ես Աստուած հարցն մերոց:
Զտէր օրհնեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Զթագաւորն յաւիտենից Քրիստոս որ եկն եւ փրկեաց զամենայն արարածս. եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Որ արար գալստեամբն իւրով զփրկութիւն որդւոց մարդկան. եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Նոր արարածք պատուեալք ի հրեշտակաց զերծեալք ի խաւարէ առ լոյսն. եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Ավագ Երեքշաբթի օրվա Հարցի շարականն է:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment