Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Tuesday, March 26, 2013
Վերաձգօղն երկնից
Վերաձգօղն երկնից մշտնջենաւոր հօր որդին. ներգործեալ իմովս ի վեր քան զհրաշս. ծառայի առեալ զկերպ անկողոպտելի Աստուածութեամբն:
Բանին զմաքրեցելոցն ջրով զոտս լուանայր. զի զխոնարհութիւն ի նոսա տպաւորեսցէ. Երրորդութեանն գոլ օթեւան:
Բաշխէ զմարմին իւր եւ զարիւն նոր ուխտ անուանեալ. եւ յիշատակ կամաւոր մահուանն. մերձեցելոցս ի նա սրբութեամբ:
Աղբիւր լուսոյ եւ ճառագայթ անշիջանելի լոյս. որ լուանալ յանձն առեր զոտս աշակերտացն. մաքրեա ի մէնջ զմէգ խաւարին խորհրդոյ եւ լուսաւորեա զմեզ:
Որ մարմնով եւ արեամբ քո ցուցեր զթողութիւն մեղաց. որ միշտ պատարագիս ի մեզ անծախապէս. մաքրեա ի մէնջ:
Որ քաւիչ զայս նոր ուխտ ցուցեր յետ առաջնոյ քո. մահացելոցս ի ճաշակմանէ նախահօրն. մաքրեա ի մէնջ:
Որ եսդ ի յերկինս եւ ի վերայ երկրի. այսօր յանձն առեր լուանալ զոտս աշակերտացն. եւ զիս լուա Քրիստոս ի մեղաց իմոց:
Որ բարեբանիս յիմանալի զուարթնոցն. հաճեցար մարմնով պատարագիլ. արա եւ զիս արժանի Աստուածային շնորհիդ:
Որոյ աթոռ քերովբէ ի վենատունն բազմեցար. կենարար բաժակաւդ զմեզ փրկեցեր. փրկեա եւ զիս յաւիտենից ի հրոյն:
Ավագ Հինգշաբթի օրվա Օրհնության շարական:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment