Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Saturday, March 23, 2013
Որ ի քրովբէական
Որ ի քրովբէական անաթոռ ընդ հօր նստէիր բանդ Աստուած. այսօր խոնարհութեամբ նստար մարմնով նոր յաւանակի. զքեզ բարեբանեմք. Աստուած հարցն մերոց:
Որ ի սրովբէիցն սրբասաց ձայնիւ անդադար օրհնաբանիս. այսօր ի դասուց եբրայեցւոց որդի Դաւթի փառաբանեցար. զքե:
Որ ի հրակերպիցն երգաբանեալ հնչմամբ ի բարձունս օրհնաբանիս. այսօր ի ծերոց եւ ի տղայոց գովեցար ովսաննա երգով. զքեզ բարեբանեմք աս:
Զտէր օրհնեցէք բարձր արարէք զնա յաւիտեան:
Այսօր զգալուստ փրկչին մերոյ ցնծութեամբ տօնէն որ Երուսաղէմ. ժողովուրդք որք ի հեթանոսաց. բարձրար:
Այսօր ընդ մանկանցն եբրայեցւոց զհինաւուրցն եկեալ նոր արքայի Սիօն. մանկունք սուրբ եկեղեցւոյ. բարձր:
Այսօր ընդ ծերոցն օրհնաբանից ուրախութեամբ բարեբանեցէք զանմահ թագաւորն եկեալ. քահանայք հոգեւոր երգով. բարձր արա:
Ծաղկազարդի տոնի հարցի շարականն է:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment