Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Friday, March 29, 2013
Այսօր ի կատարումն
Այսօր ի կատարումն Աստուածային ընթրեացն որ ուխտի ճշմարտութեան քո. ի վերնատունն խորհրդոյ տարամերժեալ Յուդաս ի հօտէն փոքու. ուստի եւ դու Գառն Աստուծոյ դիմեալ կամաւ ի մահ խաչին առի բառնալ զմեղս աշխարհի. վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր քո չարչարանօք:
Այսօր որ ի հրեղէն զօրաց երկնից միշտ փառաբանեալ երկրպագիս բանդ. աղօթէիր առ հայր մարմնով չնկալեալ ընդ հօր զքո վասն իմ զպաղատանս. ուստի կամաւ կրելով զերկիւղ ի հրեշտակաց զօրանայիր զօրացուցիչդ երկնաւորաց եւ երկրաւորաց.վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր քո չարչարանօք:
Այսօր յառաջ նշանակեալ հրամանն քո կատարիւր յաշակերտաց դասն. քանզի զհովիւդ քաջ հարեալ կցրուեցաւ հօտն ըստ մարգարէին. որ եւ կապեցար անկապելիդ ի յԱննայէ եւ ի Կայիափայ դատապարտեալ. ի ծառայէ ապտակեցար եւ նախատանաց թուք կերպարանդ հօր ընկալար. վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր քո չարչարանօք:
Ավագ Ուրբաթ օրվա հետևակ շարականն է:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment