Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Tuesday, March 26, 2013
Լոյսդ ի հայրական ծոցոյ ծագեալ
Լոյսդ ի հայրական ծոցոյ ծագեալ հալածելով զխաւար մեղաց. կենարարդ յայտնեցեր այսօր զխորհուրդ ընտրեալ քո աշակերտացն. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն մեզ Աստուած հարցն մերոց:
Զոր օրհնեն դասք լուսեղէնք զոտս տաժանեալս լուացեր զանիծիցն մերկացեալ ի մէնջ ծածկոյթ. զգեստ ծառայի սփածար. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն մեզ Աստուած հարցն մերոց:
Անապականութեան աղբիւր զկենդանարարդ բաշխեցեր զմարմինդ քո. նորոգելով զմահացեալսն յանցանօք ի պատրանաց թշնամւոյն.օրհնեալ եկեալդ ի փրկութիւն մեզ Աստուած հարցն մերոց:
Եցէք ճառագայթ փառաց հօր եւ պատկեր բարերարութեան. որ զգեցաւն այսօր զգեստ ծառայական կերպի. զնա ամենայն ազինք օրհնեցէք հոգեւոր երգով:
Որ անճառ խոնարհութեամբ ի մաքրումն ոտից աշակերտացն. զմարդկային ազգի գնացս ուղղեաց ի յերկինս. զնա ամենայն ազինք օրհնեցէք հոգեւոր երգով:
Որ բաշխմամբ կենդանարար խորհրդոյ անապական ճաշակմամբն. հրաւիրեաց զմեզ յերկնից արքայութիւն. զնա ամենայն ազինք օրհնեցէք հոգեւոր երգով:
երկրորդ տարբերակ
Ավագ Հինգշաբթի օրվա Հարցի շարական:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment