Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Tuesday, March 26, 2013
Զքեզ հայր յառաջ
Զքեզ հայր յառաջ քան զաւիտեանս բարեբանեն դասք անմարմնոց հրեշտակաց. ձայնիւ երգով գոչեն եւ. աղաղակեն. Աստուած աստուծոց եւ տէր տերանց փրկիչ գոլով:
Առաքեցեր զքո միածինդ մարմնանալ ի սուրբ կուսէն. եւ անարատ ծնանիլ յորովայնէ անապական.: բառնալով զմեր նեղութիւնս. Աստուած աստուծոց եւ տէր տերանց փրկիչ գոլով:
Շնորհք բարի յԵրուսաղէմ երեւեցաւ հեթանոսաց. զի արարիչն յաւիտենից տղայ եղեալ յորդէգրութիւն կենաց կոչէ.Աստուած աստուծոց եւ տէր տերանց փրկիչ գոլով:
Ավագ Հինգշաբթի օրվա Մեծացուսցե:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment