Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Wednesday, March 27, 2013
Ցօղեա յիս մշտկաւ
Ցօղեա' յիս մշտկաւ, եւ սուրբ եղէց, լուա', եւ քան զձիւն սպիտակ եղէց:
Ողորմեա' ինձ, Աստուա'ծ, ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան
քում քաւեա' զանօրէնութիւնս իմ:
Առաւել լուա' զիս յանօրէնութենէ իմմէ եւ ի մեղաց իմոց սո'ւրբ արա զիս:
Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ:
Քեզ միայն մեղայ, Տէ'ր, եւչար առաջի քո արարի:
Որպէս արդար եղիցիս ի բանս քո եւյաղթող ի դատել քեզ:
Անօրէնութեամբ յղացաւ եւ ի մեղս ծանաւ զիս մայր իմ:
Դու, Տէ'ր, զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս եւ զծածկեալս իմաստութեամբ քով
յայտնեցեր ինձ:
Ցօղեա' յիս մշտկաւ, եւ սուրբ եղէց, լուա', եւ քան զձիւն սպիտակ եղէց:
Հիսուներորդ` Ողորմյա սաղմոսն է, որ հատուկ մեղեդիով երգվում է Ոտնլվայի ժամանակ:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment