Հայ եկեղեցական երգերի, տաղերի, մեղեդիների, շարականների ձայնագրություններ, տեքստեր և նոտաներ
Tuesday, March 26, 2013
Որ ուտէր զհաց իմ
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա.
Որ ուտէր զհաց իմ, յաճախեաց առնել ինձ խաբէութիւն:
Այլ դու, Տէ'ր, ողորմեա' ինձ եւ կանգնեա' զիս, եւ ես հատուցից նոցա:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա.
Խորհեցան եւ խօսեցան զչարութիւն եւ զապիրատութիւն ի բարձունս
խորհեցան:
Եդին յերկինս զբերանս իւրեանց եւ զլեզուս իւրեանց յածէին զերկրաւ:
Փառք եւ երկրպագ. այժմ եւ միշտ.
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ավագ Չերքշաբթի օրվա Ալելուք:
Երգվում է Գիշերային ժամերգության ժամանակ:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment